News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Եվրոպայում ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի գլխավոր հրամանատար գեներալ Կյորտիս Սկապարոտին հայտարարել է, որ «ԱՄՆ-ը եւ նրա համախոհները պատրաստ են դիմակայել Ռուսաստանի կողմից աճող սպառնալիքին»՝ տեղեկացնում է Sky News-ը։

Միացյալ Նահանգների պատրաստականությունը ցուցադրելու համար Նորվեգական ծով կմտնի ամերիկյան «Հարի Տրումեն» ավիակիրը։

Սկապարոտիի խոսքերով՝ Ռուսաստանի մոտ ավիակրի մասնակցությամբ զորավարժությունները «հնարավորությունների ցուցադրում են»։

«Ռուսաստանը մեծացրել է իր ներկայությունը տարածաշրջանում։ Նա նաեւ ժամանակակից է դարձնում իր զինված ուժերը, եւ դա ինձ անսպասելի չի թվում, բայց մենք դրան ուշադրություն պետք է դարձնենք»,- հավելել է Սկապարոտին։

Վերջին անգամ Նորվեգական ծով ԱՄՆ ռազմածովային ուժերի ավիակիրը դուրս է եկել 1987 թվականին։

«Հարի Տրումենի» վրա տեղավորվում է 49 ռազմական ինքնաթիռ, նրան ուղեկցում է եւս 9 նավ։ Ավիակրի անձնակազմը կմասնակցի ՆԱՏՕ-ի Trident Juncture-2018 զորավարժություններին՝ ՆԱՏՕ-ի 30 անդամ-երկրներից 50 հազար զինվորականների հետ միասին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արգենտինան ձգտում է ՆԱՏՕ-ի լիակատար գործընկերոջ կարգավիճակ ստանալ
Հանդիպել եմ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի հետ...
Զախարովան Կանադայի միանալու մասին. ԱՄՆ-ը ցանկանում է ՆԱՏՕ-ի ուժերը տարածաշրջան ներքաշել ԵՄ առաքելության միջոցով
Ինչպես հասկանում ենք, Օտտավայի՝ ԵՄ առաքելությանը միանալու հարցն արդեն անցել է գործնական հարթություն
Զելենսկու նախաձեռնությամբ Ուկրաինա-ՆԱՏՕ խորհրդի նիստ տեղի կունենա
ՆԱՏՕ-ն ունի բավականին մեծ թվով հասանելի համակարգեր…
Թրամփը կարող է դիտարկել ՆԱՏՕ-ի երկրները երկու կատեգորիաների բաժանելու հարցը. CNN
Այն երկրները, որոնք չեն հասնում պաշտպանության համար նախատեսված ՀՆԱ-ի 2%-ին...
Ֆինլանդիան տեղեկացրել է, որ դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հնարավորությունը
Ֆինլանդիան դիտարկում է ՆԱՏՕ զորքերի մշտական ներկայության հարցը...
Ֆինլանդիայում կստեղծվի ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ ՌԴ սահմանից 140 կիլոմետր հեռու
ՆԱՏՕ ցամաքային զորքերի շտաբ Ռուսաստանի հետ սահմանի մոտ...
Ամենաշատ