News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Առաջիկա օրերին արդեն ԵՏՄ Մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով դեպարտամենտը կքննի հայկական «Տարոն Ավիա» ավիաընկերության գործը: Այս մասին NEWS.am-ին տեղեկացրեց ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Տեղեկացնենք, որ «Տարոն Ավիան» դիմել էր ՏՄՊՊՀ՝ դժգոհելով ռուսական օդանավակայանների տարբերակված գնային քաղաքականությունից: Ըստ բողոքի, ոչ ռուսական ավիաընկերությունների համար սահմանված են կայանման եւ այլ ծառայությունների ավելի բարձր գներ, ինչը հնարավորություն չի տալիս, որպեսզի հայկական ավիաընկերությունը իր գնային քաղաքականությամբ մրցակցի ռուսականների հետ:

«Քանի որ խոսքը վերաբերում է ոչ ռեզիդենտ ընկերությունների վարքագծին, այսինքն գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, հետեւապես ՀՀ Մրցակցային մարմինը չի կարող օպերատիվ կերպով տիրապետել անհրաժեշտ բոլոր ինֆորմացիային՝ լիարժեք ուսումնասիրություն իրականացնելու համար»,-նշեց Ա. Շաբոյանը:

Ըստ Մրցակցային մարմնի ղեկավարի, նախնական ուսումնասիրություններով պատկերն այնպիսին է, որ ավիաընկերությունների համար օդանավակայաններում ոչ հավասար պայմանների ստեղծումը հակասում է ԵՏՄ–ում առողջ մրցակցության սկզբունքներին ու կանոններին. «Մենք պատրաստ ենք եւ հետեւողականորեն անելու ենք օրենսդրության սահմաններում առավելագույնը՝ այդ խնդրի լուծման համար: Կարծում ենք, որ տնտեսվարողների շահերը ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների տարածքում պետք է լինեն հավասարապես պաշտպանված: Այս խնդրի լուծումն, անշուշտ, կարող է կարեւոր դեր խաղալ հայկական ավիաընկերությունների զարգացման գործում, ինչին մենք փորձելու ենք հասնել՝ մեր գործընկերների հետ համագործակցության արդյունքում»,–ասել է Շաբոյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ