Առանց Իրանի հավանության Հորմուզի նեղուցով անցնել փորձած երկու լցանավերը ականների վրա են պայթել, ինչի հետևանքով նավերի վրա հրդեհ է բռնկվել։ Այդ մասին հայտնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) մամուլի ծառայությունը։
«Մի քանի ժամ առաջ [Հորմուզի նեղուցում] երկու լցանավեր, որոնք ԱՄՆ բանակի դրդմամբ իջեցրել էին իրենց անձնակազմը և ամերիկացի գործակալներին էին փոխանցվել՝ ապօրինի երթուղով անցնելու համար, ականների վրա պայթել են, պայթյուններ են տեղի ունեցել, կանգ են առել և պատվել են կրակով», - նշվում է հայտարարության մեջ։
ԻՀՊԿ-ում ընդգծել են, որ ԱՄՆ-ի՝ Իրանի հարավին հասցված վերջին հարվածները որևէ կերպ չեն թուլացնի իսլամական հանրապետության վերահսկողությունը Հորմուզի նեղուցի նկատմամբ։





























