News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նախօրեին մահացու ելքով վրաերթն իրականացնելու մեջ կասկածվում է հայտնի երգիչ Սպիտակցի Հայկոն: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ի  փոխանցմամբ, իրավապահները դեկտեմբերի 14-ին հայտնաբերել են երեկ Երեւանում՝ Խանջյան փողոցում, Վերնիսաժի հարեւանությամբ վրաերթի ենթարկված հետիոտնին կրկնակի վրաերթի ենթարկած ու դեպքի վայրը լքած վարորդին եւ նրա ավտոմեքենան։

Վարորդը եղել է 46-ամյա Հայկարամ Ղեւոնդյանը, ով հանրությանը հայտնի է որպես երգիչ «Սպիտակցի Հայկո», իսկ ավտոմեքենան եղել է Range Rover Stratstone մակնիշի B 861 HC 777 RUS համարանիշի։

Պարզվել է նաեւ, որ Kia-ն վարել է 43-ամյա Արայիկ Չ.-ն, ով ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, իսկ մահացածը Երեւանի բնակիչ 68-ամյա Քնարիկ Պետիկյանն է։

Range Rover-ը տեղափոխվել է Երեւանի Ճանապարհային Ոստիկանության հատուկ պահպանվող տարածք, «Սպիտակցի Հայկոն» էլ ենթարկվել է բժշկական փորձաքննության. պարզվել է, որ նա եղել է սթափ։

Աղբյուրի տեղեկություններով՝ քննիչի որոշմամբ նշանակվել է նաեւ դիակի դատաբժշկական փորձաքննություն, ինչից հետո պարզ կլինի, թե վրաերթի ենթարկվածը Kia-ի, թե Rang Rover-ի հարվածից է մահացել։

Երկու վարորդները ստորագրությամբ ազատ են արձակվել։

Ավելի վաղ NEWS.am_ը հայտնել էր, որ դեկտեմբերի 14-ին ժամը 07։40-ի սահմաններում Kia Sorento 7 մակնիշի ՊՆ 0032 Մ համարանիշի ավտոմեքենայի վարորդը Խանջյան փողոցում՝ Վերնիսաժի դիմաց, վրաերթի էր ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող կնոջը։ Վարորդը փախուստի չէր դիմել, ահազանգել էր Երեւանի 1-03 շտապօգնություն, եւ փորձել էր օգնություն ցուցաբերել վրաերթի ենթարկվածին: Սակայն դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ նշել էին, որ վրաերթից հետո վերեւից սպիտակ գույնի Range Rover-ը մեծ արագությամբ անցել է գետնին ընկած կնոջ վրայով:

ՊՆ-ի Kia-ն վրաերթի է ենթարկել հետիոտնին, իսկ մեկ այլ մեքենա մեծ արագությամբ անցել է ընկած կնոջ վրայով.վերջինս մահացել է

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 17 ծառայողների նկատմամբ կիրառվել են կարգապահական տույժեր
ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կատարված ստուգողական...
«Ով է անմեղ մարդկանց «գլխին գործ սարքում». «Մեդլայնի» գործով «Թոքաբանության ազգային կենտրոնի» բաժնի վարիչն արդարացվել է
Գրառումնս ընդունել, որպես հաղորդում հանցագործության մասին...
Ոստիկանության Նոր Նորքի բաժին ներխուժելու դեպքով խուզարկություններ են անցկացվում շուրջ 40 վայրերում
ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևանի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձանց…
Ճապոնիայում կարմիր բրնձի սննդային հավելումներ ընդունելուց հետո 680 մարդ ցանկություն է հայտնել բժշկի դիմել
Այս պահին գիտենք, որ 114 մարդ հոսպիտալացված է...
Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ Երևանի պարեկների պայքարի աչքի ընկած դրվագները
Մարտի 11-ին, կեսգիշերից քիչ անց, մայրաքաղաքի Անդրանիկի փողոցում ծառայելիս…
Հորը բռնության ենթարկելու, հարևանուհիներից մեկին սպանելու համար մեղադրվող տղամարդուն մեղադրանք է առաջադրվել
Նախաքննությունը շարունակվում է, պարզվում են նշված դեպքերի և դրանց նպաստած բոլոր հանգամանքները...
Ամենաշատ