News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանում սեւ կեռնեխների անկումը կարող է համաճարակի հետեւանք լինել։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բնապահպան Սիլվա Ադամյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանում սեւ կեռնեխների անկման դեպքերին։

«Մի քանի գործոն կա, որոնք կարող են նպաստել այս թռչունների անկմանը, օրինակ՝ մագնիսական դաշտի հզորացումը, որը հազիվ թե մեզ մոտ լինի։ Հաջորդ գործոնը լուրջ կլիմայական փոփոխություններն են, երբ կերային բազան փոփոխվում է, եւ թռչուններն ի վիճակի չեն լինում սնվել։ Երրորդ խնդիրը, որը շատ արդիական  է, տարբեր հիվանդությունների տարածումն է թռչունների միջոցով, եւ դա շղթայական ռեակցիա է, որը կապված է ամբողջ քաղաքի աղտոտման հետ եւ լուրջ ուշադրության կարիք կա։ Այս վերջինը շատ հավանական եւ ակտուալ է մեզ մոտ, քանի որ տեսնում ենք քաղաքում աղտոտման հետեւանքով ագռավների, շների եւ կատուների պոպուլյացիայի ավելացում է նկատվում։ Այս խնդիրը կարող է վկայել այն մասին, որ կարող է համաճարակ լինել, ինչը պետք է պարզել»,– ասաց բնապահպանը։

Սիլվա Ադամյանը նշեց, որ իրենք դիմել են Սննդի պետական տեսչություն այս հարցով եւ նրանք զբաղվում են այս խնդրով, շրջայցեր են կազմակերպելու իրավիճակը հսկողության տակ վերցնելու համար։

«Այսօր լրագրողներից իմացա, որ Հայաստանում թռչնագրիպի եւ խոզի ժանտախտի դեպքեր են գրանցվել։ Բոլորս հասկանում ենք, թե ինչով կարող  է սա վերջանալ, եւ կարծում ենք, որ քաղաքապետարանն էլ շատ լուրջ պետք է մոտենա այս հարցին, քաղաքապետն ուղղակի պետք է ընկնի պանիկայի մեջ, որովհետեւ եթե հիմա հանկարծ հայտնաբերվի, որ լուրջ հիվանդության տարածողներ են այդ թռչունները, մենք լուրջ խնդիրներ կունենանք»,–ասաց Սիլվա Ադամյանը։

Բնապահպանը հավելեց, որ պետք է անհապաղ լուծվեն աղբահանության հետ կապված խնդիրները։

Նշենք, որ մոտ 8-9 թռչունի անկման դեպք է գրանցվել մայրաքաղաքի տարբեր հատվածներում։

Տպել
Ամենաշատ