News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի համար որպես հղում պետք է ծառայեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը եւ օրենքները, այլ ոչ թե քաղաքական գործընթացները:  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով երկրի նախկին նախագահի շուրջ ստեղծված իրադրությունը, մասնավորապես, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ շնորհավորանքը` ուղղված Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին։

Շարմազանովի խոսքերով, այն, ինչ տեղի է ունենում Հայաստանի երկրորդ նախագահ եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության առաջին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, քաղաքական վենդետա է: «Ինչ վերաբերում է Վլադիմիր Վլադիմիրովիչի եւ Ռոբերտ Սեդրակովիչի հարաբերություններին, ապա ես ուզում եմ ասել, որ մենք գիտենք, որ երկու ղեկավարների միջեւ շատ վստահելի եւ բարեկամական հարաբերություններ են ձեւավորվել: Եվ, ընդհանրապես, ի շահ երկու ժողովուրդների եւ երկու երկրների բարօրության է լինում, երբ Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարները, գործընկերային եւ ընկերային հարաբերություներին զուգահեռ նաեւ ընկերներ են դառնում», - նկատել է նա: 

Հարցին՝ արդյոք նա կարծում է, որ այդ շնորհավորանքով Մոսկվան, կարծես թե, Երեւանին ազդանշան է ուղարկում Հայաստանի նկատմամբ զիջումների գնալու, ասենք, գազի գների հարցում՝ Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման դիմաց, Ազգային Ժողովի նախկին փոխխոսնակը պատասխանեց, որ ինքը նման տեղեկատվության չի տիրապետում: «Սակայն գազի գնի հարցում մեծ հարցական կա: Այն առաջվա պես դեռ լուծված չէ», - հայտարարել է Էդուարդ Շարմազանովը։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 7-ից կալանքի տակ է: Շնորհավորական ուղերձի մասին հաղորդվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի միջեւ բանակցությունների ավարտից մի քանի ժամ անց: Վերջինս, Երեւան վերադառնալով, արդեն հասցրել է հայտարարել, որ Հայաստանին մատակարարվող գազի գնի վերաբերյալ համաձայնություն դեռ ձեռք չի բերվել։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Այսօր Հայաստանի ներսում հարձակումն ուղղված է ոչ միայն Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին. ռուս պատգամավոր
Դավաճանության ուրիշ ի՞նչ ապացույցներ են պետք...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ռուսաստանի Արմավիր քաղաքում  նշելու են քաղաքի և հայ համայնքի տարեդարձը
Այն ստեղծվել է 1989 թվականին որպես «Հայկական մշակութալուսավորչական ընկերություն «Արմավիր»», որը հետագայում մտել է «Ռուսաստանի հայերի միություն»…
Պապոյանը Կոպիրկինի հետ քննարկել է ՀՀ-ՌԴ առևտրաշրջանառության ավելացման հարցը
Կողմերը մտքեր են փոխանակել նաև թեթև արդյունաբերության ոլորտում համագործակցության...
Անանյան. ՌԴ լռությունը պայմանավորված է Մոսկվայի համար Երևանի և Բաքվի միջև գործընթացների անընդունելիությամբ
Արևմուտքի ոգեշնչումը նույնպես պայմանավորված է ոչ թե հայկական շահերով․․․
Օվերչուկ. Ռուսաստանը սպասում է Փաշինյանին Մոսկվայում ԵԱՏՄ գագաթնաժողովում
Ռուսական կողմն ակնկալում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը ԵԱՏՄ գագաթնաժողովին...
Ամենաշատ