News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների Սենատը երեկ հաստատել է Լինն Թրեյսիին Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում:

«Ազատություն» ռադիոկայանի փոխանցմամբ, փորձառու դիվանագետը մինչ Հայաստան գալը Պետքարտուղարության՝ Ռուսաստանի հարցերով ավագ խորհրդականն էր, ավելի վաղ էլ բարձր պաշտոններ է զբաղեցրել Ռուսաստանում, Թուրքմենստանում, Ղազախստանում՝ Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելություններում:

Շաբաթներ առաջ, ելույթ ունենալով Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում, դեսպան Թրեյսին ընդգծված գովեստով էր խոսել Հայաստանում տեղի ունեցած խաղաղ իշխանափոխության մասին, միաժամանակ նկատել, որ Հայաստանը դեռ պետք է մեծ աշխատանք կատարի՝ ձեռքբերումներն ամրագրելու համար:

«Այս տարվա ապրիլին և մայիսին հարյուր հազարավոր հայեր խաղաղ ցույցի էին դուրս եկել՝ իրենց կառավարությանը հաշվետու դարձնելու համար։ Շատերի նման ես էլ սրտի թրթիռով էի հետևում իշխանության խաղաղ փոխանցմանը։ Սակայն Հայաստանը դեռ շատ աշխատանք ունի կատարելու՝ վերջին վեց ամիսների ձեռքբերումներն ամրապնդելու համար»,- ասել էր նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ