News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Հայտնի սաուդցի կղեր Ահմադ Ալ Ամարին մահացել է հինգ ամիս անազատության մեջ գտնվելուց հետո՝ հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընտանիքին եւ իրավապաշտպաններին։

Ալ Ամարին, ով նախկինում Մեդինայի իսլամական համալսարանում դեկան էր, այս ամսվա սկզբին գլխուղեղի արյան զեղման պատճառով տեղափոխվել էր պետական հիվանդանոց՝ հայտնում է լոնդոնյան ALQST իրավապաշտպան խումբը։

Ամարիի որդի Աբդուլլահը հաստատել է հոր մահը։

Ակտիվիստների խոսքերով, Ամարին ձերբակալվել էր օգոստոսին։ Նրան մեկուսարանում էին պահում։

Համարվում է, որ նա եւ էլի մի քանի մարդիկ մտերիմ էին ազդեցիկ գիտնական Սաֆար Ալ Խավալիի հետ, ով 2018թ․ հուլիսին ձերբակալվել է սաուդյան թագավորական ընտանիքի մասին քննադատական գիրք գրելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ