Սուրգուտ-Մոսկվա չվերթի ուղեւորներից մեկը թռիչքի պահին պահանջել է շրջել ինքնաթիռը եւ ուղղվել դեպի Աֆղանստան, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովում (ԱՀՀ) «360» հեռուստաալիքին հաղորդել են, որ գործակալությունը ստուգում է տեղեկատվությունը: Ինքնաթիռն իրականացնում էր  SU1515 չվերթը:

Ինքնաթիռը Սուրգուտի օդանավակայանից Մոսկվայի «Շերեմետեւո» օդանավակայան է թռել տեղի ժամանակով 14.55-ին: Մեկ ժամ անց այն անհետացել է FlightRadar24 կայքի քարտեզից, ճանապարհի կեսից ինքնաթիռի տարբերանշանը ներկվել է  կարմիր գույնով, ինչը նշանակում է, որ անձնակազմն առավելագույն բարձրություն է վերցրել։

FlightRadar24- ի տվյալներով, ինքնաթիռը շրջվել է եւ թռչում է դեպի Խանտի Մայսիսկ ուղղությամբ։

Ավելի վաղ Ren TV- ն հաղորդել էր, որ թռիչքի ուղեւորներից մեկը զինված է, նա պահանջել է փոխել երթուղին: Հեռուստաալիքի տվյալներով, դա ոմն Պավել Շ․-ն է։