Ղարաբաղյան հարցով մեր դիրքորոշումն անփոփոխ է, փոփոխություններ չի կրել: Ամենշաբաթյա ճեպազրույցում այս մասին ասել է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է ռուսական կողմը գնահատում Ադրբեջանի նախագահի վերջին ռազմատենչ հայտարարությունը եւ խաղաղության ինչ նախապատրաստման մասին է խոսքը նման հայտարարությունների ֆոնին:

«Ինձ թվում է, ձեր հարցի առաջին մասը ռուսական կողմը չէ, որ պետք է հերքի: Մենք բարեխղճորեն իրականացնում ենք մեր միջնորդական գործառույթը եւ կարծում եմ, որակյալ: Մենք ողջունում ենք այն  քաղաքական շփումները, որոնք վերջերս տարբեր մակարդակներում կայացել են Բաքվի եւ Երեւանի միջեւ: Մենք լսել են այն կառուցողական գնահատականները, որոնք մայրաքաղաքները տվել են այդ կապակցությամբ եւ մենք կարծում ենք, որ դա առաջխաղացման համար ճիշտ ճանապարհ է»,- ասել է Զախարովան: