News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի իշխանությունները կփակեն Բրազիլիայի հետ սահմանը։ Այդ մասին հինգշաբթի հայտնել է երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն՝ հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա խոսքերով, սահմանի փակումը անհրաժեշտ է երկրի անվտանգության համար։

Ավելի վաղ Բրազիլիայի նախագահի մամուլի քարտուղարը հայտնել էր, որ հանրապետության կառավարությունը կստեղծի հատուկ խումբ, որը կզբաղվի Վենեսուելայի համար նախատեսված հումանիտար օգնության առաքումով։ Վենեսուելական ընդդիմության խնդրանքով հումանիտար օգնություն Վենեսուելային կփոխանցեն նաեւ որիշ երկրներ։

Մադուրոն արտասահմանյան հումանիտար օգնության փոխանցման նախաձեռնությունը անվանել է «օլիգարխիայի վատ եւ էժանագին շոու», եւ համաքաղաքացիներին կոչ է արել հրաժարվել դրանից։

Իր ելույթի ընթացքում Մադուրոն չի բացառել, որ կփակվի նաեւ Կոլումբիայի հետ սահմանը։

Վենեսուելայի նախագահը նաեւ սահմանին ցանկացած միջադեպի պատասխանատվությունը դրել է իր կոլումբիացի գործընկեր Իվան Դուկեի վրա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ