Հայաստանից մեկնած միկրոավտոբուսը չորեքշաբթի առավոտյան վթարի է ենթարկվել Ստավրոպոլի երկրամասում, կան տուժածներ: Այս մասին «Ինտերֆաքսին»  հաղորդել է երկրամասի ԱԻՆ գլխավոր վարչության մամուլի ծառայության ղեկավար Օլեգ Դեգտյարովը:

«Մոսկվայի ժամանայով 12:10-ին տեղեկատվություն Է ստացվել, որ «Կավկազ» դաշնային ավտոճանապարհի 223-րդ կիլոմետրին՝ Կոչուբեեւսկոյե գյուղից ոչ հեռու, Հայաստանից մասնավոր անձին պատկանող «Մերսեդես-Վիտո» միկոավտոբուսը շրջվել Է խրամառվի մեջ»,-ասել Է Դեգտյարովը:

Նրա խոսքով՝ միկրոավտոբուսում եղել Է վեց մարդ, ներառյալ վարորդը:

«Բոլոր վեց ուղեւորները տուժել են՝ երեք տղամարդ եւ երեք կին: Տուժածները տեղափոխվում են Նեվիննոմիսկի քաղաքային հիվանդանոց», - ասել է գործակալության զրուցակիը:

Նա նաեւ պարզաբանել է, որ փոխգործակցություն է կազմակերպվել հայկական սփյուռքի հետ:

«Վթարի վայրը շրջափակված է ոստիկանական ուժերի կողմից, աշխատում են բոլոր արտակարգ ծառայությունները», - հավելել է նա:

Իրազեկ աղբյուրը հաղորդել է նաեւ, որ բոլոր տուժածները ՀՀ քաղաքացիներ են: