News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակներում բացահայտվել են առերեւույթ առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու, կաշառք տալու եւ կաշառք ստանալու դեպքեր:

ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ՀՀ պետբյուջեից եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջազգային համագործակցության ընկերության կողմից 2016-2018թթ. ՀՀ բնապահպանության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի անտառտնտեսությանը, բնաշիվային աշխատանքներ կատարելու համար, փոխանցվել է շուրջ 27 միլիոն ՀՀ դրամ գումար, որից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի տնօրենը, նույն ՊՈԱԿ-ի ղեկավար պաշտոնատար անձանց հետ նախնական համաձայնությամբ, յուրացրել է որպես աշխատավարձ ելքագրված առանձնապես խոշոր չափի գումար:

Միաժամանակ պարզվել է, որ 2016-2017թթ. Հրազդանի անտառտնտեսության անտառպետություններում ստուգումներ չանցկացնելու հարցը կազմակերպելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Հրազդանի մասնաճյուղի ղեկավար պաշտոնատար անձինք պահանջել եւ ստացել են ընդհանուր մոտ  565.000 ՀՀ դրամ կաշառքի գումարներ: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:

04.03.2019թ. առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու եւ խոշոր չափի կաշառք ստանալու կասկածանքով ձերբակալվել է «Հայանտառ» ՊՈԱԿ Հրազդանի մասնաճյուղի տնօրենը:

Նախաքննությունը շարունակվում է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ