News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Եվրոպական ընտրություններում Եվրոպական ժողովրդական կուսակցությունից (ԵԺԿ) Եվրահանձնաժողովի նախագահի գլխավոր թեկնածու Մանֆրեդ Վեբերը հայտարարել է, որ Թուրքիան չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ, տեղեկացնում է MIGnews-ը։

Նա հավելել է, որ պատրաստվում է դադարեցնել անդամակցության բանակցությունները, եթե դառնա Եվրահանձնաժողովի նախագահ։ Թուրքիան հայտարարում է, որ ԵՄ-ին անդամությունն իր գլխավոր ռազմավարական նպատակներից մեկն է, թեեւ անդամակցության բանակցությունները, որոնք պաշտոնապես սկսվել են 2004 թվականին, փակուղի են մտել եւ ձգձգվում են երկար տարիներ։

ԵԺԿ-ից Եվրահանձնաժողովի նախագահի աջ կենտրոնամետ թեկնածու Վեբերը մայիսին Եվրախորհրդարանի ընտրություններից հետո Բավարիայի գերմանացի պահպանողականներին ասել է. «Բոլորը լավ հարաբերություններ են ուզում Թուրքիայի հետ, բոլորը ցանկանում են աշխատել նրանց հետ»։

«Բայց եթե ես դառնամ Հանձնաժողովի նախագահ, ես կհանձնարարեմ Բրյուսելի գրասենյակներին դադարեցնել Եվրոպական միություն մտնելու մասին բանակցությունները Թուրքիայի հետ։ Թուրքիան չի կարող դառնալ Եվրոպական միության անդամ, եկեք պարզաբանենք սա»,- հավելել է Վեբերը։

Հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ասել էր, որ Թուրքիայի՝ ԵՄ մտնելու խնդիրները կապված են մուսուլմանների հանդեպ նախապաշարմունքների հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հետևելով Ուրսուլային. Շոլցն հաճոյախոսությունների տարափ է ուղղել Ալիևին
Ես շնորհակալություն եմ հայտնում Ադրբեջանին էներգետիկ կայունության մեջ ունեցած ներդրման համար...
ԵՄ-ին Հայաստանի անդամակցությունը բխում է հենց ԵՄ-ի շահերից. Բունդեսթագի պատգամավոր
Եվրամիության անդամ դառնալը բխում է ոչ միայն Ուկրաինայի, բալկանյան…
ՀՀ ֆինանսների նախարարը Մարագոսի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ ֆինանսատնտեսական համագործակության համակարգման հարցերը
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ապրիլի 26-ին ընդունել է  Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսին…
Դանիայի պատվիրակությունը միացել է Գորիսում ԵՄ առաքելությանը
Դանիական Խաղաղության և ժողովրդավարության տեղակայման կենտրոնի (DFPD) պատվիրակությունն այցելել է Գորիսում գտնվող ԵՄ դիտորդական առաքելության (EUMA) օպերատիվ գրասենյակ...
ԵՄ-ն սկզբունքային նշանակություն է տալիս Ալմա-Աթայի հռչակագրին՝ որպես կողմերի միջև սահմանազատման հիմք. Մարագոս
ԵՄ դեսպանի հետ քննարկել ենք Հաաստանի սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին…
ԵԽ-ն դեմ է արտահայտվել Վրաստանի հետ անդամակցության բանակցություններին՝ օտարերկրյա գործակալների մասին օրենքի պատճառով
Բանաձևին կողմ է քվեարկել 425 պատգամավոր, դեմ՝ 25, ձեռնպահ՝ 30...
Ամենաշատ