News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

«Քրայսթչերչից հրաձիգը»՝ ծնունդով Ավստրալիայից 28-ամյա Բրենտոն Տարանտը Twitter-ի իր էջում (սառեցվել է) ահաբեկչության նախօրեին հրապարակել էր 37 էջանոց մանիֆեստ, որտեղ բացատրել էր իր աջ արմատական հայացքները, գրում է «Կոմերսանտը»-ը:

Բրետոնին միանգամից սկսել են համեմատել Անդերս Բրեյվիկի հետ՝ նորվեգացի նեոնացիստի, որը 2011 թվականին Օսլոյի կենտրոնում պայթյուն էր կազմակերպել եւ հարձակում իրականացրել իշխող նորվեգական աշխատավորական կուսակցության երիտասարդական ճամբարի վրա, ինչի հետեւանքով մահացել էր 77 մարդ, 151-ը վնասվածքներ էր ստացել:

Վերջին տվյալներով՝ Նոր Զելանդիայի երկու մզկիթներում հրաձգության հետեւանքով մահացել է 49 մարդ:

Բրենտոն Տարանտի մանիֆեստում մասնավորապես Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին եւ Լոնդոնի քաղաքապետ Սադիկ Խանին սպանելու կոչեր  կան:

Այդտեղ նաեւ դատողություններ կան զանգվածային ներգաղթի եւ եվրոպացիների շրջանում ծնելիության ցածր մակարդակի մասին: Ըստ Տարանտի՝ խոսքը «սպիտակ ցեղասպանության» մասին է: Իր մանիֆեստում նա հայտարարել էր մզկիթի վրա հարձակման մասին՝ այն ահաբեկչական գործողություն անվանելով: Twitter-ի էջում նա մեկ անգամ չէ, որ գովասանքով էր արտահայտվել մուսուլմանների դեմ ահաբեկչությունների մասին՝ կոչ անելով չմոռանալ հարձակվողների արարքների մասին:

Heavy.com- ներկայացրած փաստաթղթում Տարանտը նշում է նաեւ, թե ով է նա.

«Սովորական սպիտակամորթ մարդ, 28 տարեկան եմ: Ծնվել եմ Ավստրալիայում, աշխատավոր դասի ընտանիքում, ցածր եկամտով ընտանիքում:  Իմ ծնողները շոտլանդական, իռլանդական եւ անգլիական ծագում ունեն: Ես սովորական մանկություն եմ ունեցել, առանց լուրջ խնդիրների: Սովորելու ժամանակ քիչ էի հետաքրքրված կրությամբ, հազիվ է հասցնում սովորել»:

Տարանտը պնդում է, որ գումարներ է ներդրել կրիպտոարժույթում եւ օգտագործել դրանք ճանապարհորդելու համար, իսկ հետո որոշել է «հստակ դիրքորոշում ունենալ՝ իր ժողովրդի ապագան ապահովելու համար»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ