News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
USD
478.4
EUR
539.06
RUB
7.43
ME-USD
0.15
Տեսնել լրահոսը

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի եւ Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանի միջեւ առճակատումը շարունակվում է։

«Ընդամենը կառավարման մշակույթի եւ առաջնահերթությունների ճիշտ վերհանման անհրաժեշտություն է, լարվածություն որպես այդպիսին չկա, կան աշխատանքային ընթացակարգեր»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը։

Ըստ մարզպետի, Աբովյանի քաղաքապետարանի հետ պարզապես կա արդյունավետ փոխգործակցության անհրաժեշտություն, սակայն այդ փոխգործակցությունը ի նպաստ քաղաքի եւ նրա քաղաքացիների ուղղված քայլերին քաղաքապետն արձագանքել է ոչ համաչափ եւ ոչ ադեկվատ։

Ռ. Պետրոսյանը նշեց, որ խոսքը մասնավորապես համայնքային հողերի աճուրդ վաճառքների մասին է, եւ ըստ հողային օրենսգրքի մարզպետն իրավասու է վերահսկողություն իրականացնել համայնքի ղեկավարների նկատմամբ՝ հողային ֆոնդերի տնօրինման գործում։

«Այս թնջուկն առաջացավ 67 լոտերով աճուրդի հանված հողերի կոնտեքստում։ Հողային ֆոնդերը տնօրինվում են համայնքի ղեկավարի եւ ավագանու կողմից, բայց դրանք համարվում են համայնքի սեփականություն եւ այն  պաշտպանված է  սահամանադրությամբ եւ այստեղ է թյուրընկալումը»,– ասաց նա, հավելելով, որ համայնքային անշարժ եւ շարժական գույքը տնօրինելու իրավունքը համայնքին է, սակայն մոռանում են, որ այդ գույքի տնօրինման համար սահմանված է նորմեր եւ օրենսդրական կարգավորումներ կան եւ պետք է գործել օրենքով սահմանված կարգով, ոչ թե արգելված չէ օրենքով՝ կարելի է։

Մարզպետը նշեց, որ 5 լոտ հող հանվեց աճուրդից, մարզպետարանի պաշտոնական գրությամբ մատնացույց ենք արել. «Հասկացանք, թե ի՞նչ է կատարվել նախկինում, ինչպես է կատարվել աճուրդները եւ իրականացվել, թեեւ թղթերով ամեն ինչ կարգին է։

Ի դեպ, Ռ. Պետրոսյանը նաեւ հավելեց, որ Աբովյանում իրականացվել է պլանային վերահսկողություն հողաշինական, քաղաքաշինական, հողային ֆոնդի եւ մի շարք այլ ուղղություններով վերահսկողություն։

 «Մենք վեր ենք հանել բազմաթիվ խախտումներ, պաշտոնապես տեղեկացրել ենք համայնքի ղեկավարին, եւ պարզաբանումներ ենք պահանջել, որպեսզի գնահատական տանք, գուցե իրավական»,– ասաց նա։

Բացի այդ, Աբովյանի քաղաքապետարանի ֆոնդային  բյուջեում մոտ 400 մլն դրամ եւ ունենալ նման գումար եւ հողային ֆոնդի աճուրդ իրականացնելը նպատակահարմար չէ։ Ունենալ նման գումար եւ սուբվենցիոն ծրագրեր չիրականանցնելը ըստ նրա, սաբոտաժ է գնահատում։

Նա շեշտում է սուբվենցիոն ծրագրերի անհրաժեշտությունը, որ Աբովյան քաղաքը հայտ չէր ներկայացրել, միայն 2018թ–ին հաստատված երկու հայտ է եղել, որը նա բավարար չի գտնում քաղաքի խնդիրների լուծման ֆոնին եւ գտնում է, որ քաղաքում կան այլ խնդիրներ, որոնք պետք է լուծել. Ճանապարհների, բակերի, եւ հատկապես երկու հանրակացարանի խնդիրը, որոնք ամեն վայրկյան կարող են փլվել։

Ելնելով քաղաքապետի արձագանքներից, Ռ. Պետրոսյանը կարծում է, որ քաղաքապետը կամ չի տիրապետում իրավիճակին, կամ խեղաթյուրում է իրավիճակը։

Ինչ վերաբերում է  աճուրդներին, ապա ըստ նրա, կադաստրային արժեքի 50 տոկոսի չափով մեկնարկած հողատարածքը սահմանված գնից բարձր է վաճառվել եւ դա հիմք է տալիս մարզպետին ենթադրելու, որ նմանօրինակ աճուրդներ նախկինում եւս եղել են եւ թեեւ թղթերով ամեն ինչ կարգին է, սակայն իրականում խնդիրներ կան եւ նա չի բացառում կոռուպցիոն բաղադրիչը։

Նա կարծում է, որ քաղաքապետը պետք է շեշտը դնի քաղաքի հրատապ լուծում պահանջող հարցերին, նաեւ սուբվենցիոն ծրագրեր ներկայացնի, չի լուծված փախստականների բնակարանների սեփականաշնորհման հարցը, տասնյակ տարիներով ճանապարհները չեն նորոգվել եւ այլն։

Ինչ վերաբերում է մարզպետի եւ համայնքապետերի միջեւ տարաձայնություններին, գտնում է, որ համագործակցությունը, համաչափ զարգացման խնդիրները բարդանում են։

 «Պետք է իմանալ, որ նոր Հայաստանում, հետհեղափոխական Հայաստանում իրենց մոտիվներում, մղումներում պետք է առաջնորդվեն պետական եւ քաղաքացու շահով, մենք գնում են ռեսուրսների ամենաօպտիմալ եւ առաջնահերթությունների առումով ամենակարեւոր խնդիրների լուծման ուղիով։  Պետք է փոխգործակցել ի օգուտ համայնքի եւ նրա քաղաքացու»,– ամփոփեց Ռոմանոս Պետրոսյանը։

Աբովյանի քաղաքապետ Վահագն Գեւորգյանը եւս անդրադարձել է Աբովյանի հաշվեկշռում գտնվող հողատարածքները աճուրդին, նշելով, որ  այդ հողակտորները դեռեւս 2009 թ.–ից են աճուրդում, գնորդ չի եղել, եւ այժմ կա նաեւ հաջորդ խնդիր. քաղաքացիները, հատկապես սիրիահայ ընտանիքները ցանկանում են տուն կառուցել եւ դրա համար անհրաժեշտ է  հողատարածք։

Քաղաքապետը շեշտել է, որ աճուրդի իրականցման վերբերյալ հրապարակումներ են եղել, ներկա են եղել լրագրողներ եւ ապահովել է աճուրդի անցկացման  թափանցիկությունը։

Նա եւս չի կարծում, որ իր եւ Կոտայքի մարզպետի միջեւ լարվածություն կամ հակասություն կա, իսկ սաբոտաժի վերաբերյալ մարզպետի ձեւակերպումները չի ընդունում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արդարադատության բարեփոխումների համար զգալի գումարներ կտրամադրվեն. ԵՄ դեսպան
Դա հրատապ գումար է, որը բավական կարճ ժամանակում պետք է հատկացվի հստակ նպատակների համար․․․
Կարող է և նոր առաջարկ լինել․ Արարատ Միրզոյանը՝ Զեյնալյանի նոր պաշտոնի հնարավորության մասին
Միրզոյանը նշեց, որ եթե իրեն ընտրեն վարչության նախագահ, ինքը հակված է ինքնաբացարկ հայտնելու․․․
Եթե պատերազմ եք ուզում, կարող է հանկարծ ստանաք այն ու այս անգամ Ծառուկյանն էլ չի փրկի ձեզ. Ուրիխանյան
ԲՀԿ-ի պարբերաբար սայթաքելու պատճառը հենց այն է, որ որոշ լպրծուններ քծնանքով ու գործընկերներին վատաբանելով են միայն կարողանում իրենց տեղը պահպանել...
Պետք չէ վախենալ «իզմ»-երից. եկել է հեղափոխության գաղափարախոսությունը բյուրեղացնելու ժամանակը. Արման Եղոյան
Սա հեղափոխությունից հետո կուսակցության առաջին համաժողովն է եւ համոզված եմ, որ այն նոր օրակարգ ու լիցք է տալու հեղափոխությանը...
«Խրամատներից դուրս գալու ժամանակը». Միքայել Մինասյանի հոդվածը
Մենք հավաքական ընտրություն ունենք կատարելու՝ ապրել համերա՞շխ, թե՞ կռվելով, ոչնչացնելով բոլորին ու ամեն ինչ, թե՞ առաջ գնալ...
«Ժամանակ». Նոր բեմականացում. Ինչո՞ւ է «ուզում» պատգամավորական մանդատը վայր դնել Տիգրան Ուրիխանյանը
Շատերի համոզմամբ՝ հիմա նա «Ֆեյսբուքում» կազմակերպում է աջակցության ակցիա...