News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ես այս պահին Երեւանում եմ եւ շարունակում եմ զբաղեցնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդականը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի խորհրդական Արտակ Գասպարյանը՝ մեկնաբանելով մամուլում շրջանառվող լուրերը, թե ինքը պատրաստվում է թողնել խորհրդականի պաշտոնը եւ վերադառնալ Մոսկվա։

Ավելի վաղ Aysor.am կայքը գրել էր, որ Փաշինյանի խորհրդական Արտակ Գասպարյանը մոտ օրերս հրաժարական է ներկայացնելու եւ վերադառնալու է Մոսկվա, որտեղ բնակվում էր նախքան հեղափոխությունը։

Երեկ Գասպայանն իր Facebook-յան էջում գրել է, թե որքան է կարոտել Մոսկվան, որտեղ ապրել է վերջին քսան տարիներին, ապա շատ չանցած հեռացրել է գրառումը։

«Շուրջ մեկ տարի ես ապրեցի Երեւանում, դա հետաքրքիր տարի էր, բայց ինձ ուժեղ ձգում են Ռուսաստանն ու Մոսկվան, որտեղ ես ապրել եմ գրեթե ողջ գիտակից կյանքս՝ 21 տարի։ Այնտեղ իմ ընկերներն են, հետաքրքրություններն ու կյանքը, որոնց ես աննկարագրելի կարոտել եմ։ Պարզվեց, որքան էլ բողոքենք կլիմայից եւ խցանումներից, երբ այնտեղ չես, միեւնույնն է, առանց դրանց չես կարողանում», - գրել էր Գասպարյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ