News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վիկտոր Հյուգոյի «Փարիզի Աստվածամոր տաճարը» վեպի հինգ հրատարակությունները երեքշաբթի Amazon-ի ֆրանսիական հատվածում ամենավաճառվող գրքերի հարյուրյակում են հայտնվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Ըստ առցանց ռիթեյլերի կայքի տվյալների՝ գրքերն այժմ զբաղեցնում են ցուցակի երկրորդ, վեցերորդ, 18-րդ, 35-րդ եւ 58-րդ տողերը: Ցուցակում հայտնվել են նաեւ Նոտր Դամի պատմության եւ ճարտարապետության մասին մի շարք գրքեր:

Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհը սկսվել է երկուշաբթի երեկոյան։ Փլուզվել է տաճարի սրածայր աշտարակը, հրդեհը վնասել է հենակառույցը։ Հրդեհը մարելու աշխատանքներին ներգրավված է եղել մոտ 400 հրշեջ, Figaro թերթը, հղում կատարելով հրշեջ ծառայության ներկայացուցչին, տեղեկացրել է բաց կրակի վերացման մասին։ Ֆրանսիական ԶԼՄ-ների տվյալներով՝ արտակարգ իրավիճակը կարող էր կապված լինել վերականգնողական աշխատանքների հետ, տաճարի մի մասը ծածկված էր շինափայտով։

Ֆրանսիայի իշխանություններն ու գործարարները արդեն խոստացել են Փարիզի գլխավոր տեսարժան վայրերից մեկի վերականգման համար հարյուր միլիոնավոր եվրո հատկացնել: Օգնության առաջարկներ են ստացվել Ռուսաստանից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից եւ այլ երկրներից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ