News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Առաջիկա շաբաթների ընթացքում ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցությունը որոշում կկայացնի նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի գործընթացը նախաձեռնելու կամ չնախաձեռնելու վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է Ներկայացուցիչների պալատի հետախուզության հանձնաժողովի նախագահ, կոնգրեսական Ադամ Շիֆը, հաղորդում է AFP-ը:

Նա նշել է, քանի որ հանրապետականները վերահսկում են Սենատը, ապա հավանական է, որ արգելափակում են Թրամփի իմպիչմենտի ուղղությամբ ջանքերը: «Մենք պետք է որոշենք՝ կգնա՞նք, այնուամենայնիվ, ինպիչմենթի ուղով, քանի որ եթե այլ կերպ վարվենք, դա կնշանակի, որ այդ նախագահը նորմալ վարքագիծ է դրսեւորում: Դրա հետեւանքով հաջորդ նախագահները կարող են մասնակցել այդօրինակ կոռուպցիայում առանց հետեւանքների»,-ասել է Շիֆը՝ նշելով, որ «դա կարեւոր որոշում կլինի» եւ այն կընդունվի «առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում»:

«Ռուսաստանի գործով» հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերի զեկույցը բարդացրել է դեմոկրատների խնդիրը, քանի որ չի բացահայտվել, որ Թրամփը կամ իր թիմի անդամները դավադրության մեջ էին ռուսների հետ 2016 թվականի ընտրությունների ժամանակ:

Ոմանք ասում են, որ ինպիչմենտը, որը պարզապետ պահանջում է դեմոկրատների կողմից վերահսկվող Ներկայացուցիչների պալատում ձայների մեծամասնություն, այնուհետեւ հանրապետականների կողմից վերահսկվող Սենատում ձայների երկու երրորդը, հնարավորություն կընձեռի Թրամփին համախմբել իր հիմնական կողմնակիցներին այն հովանու ներքո, որ նա արդարացվել էր եւ այժմ նրան անարդարացիորեն հետապնդում են:

Նրանք մատնանշում են 1998 թվականին Բիլ Քլինթոնի իմպիչմենտը, որը ձախողվել էր Սենատում, սակայն դարձրել էր այդ դեմոկրատ նախագահին ավելի հանրաճանաչ, քան երբեւէ:

Մյուս դեմոկրատներն ասում են, որ Մյուլերը ներկայացրել է Թրամփի՝ արդարադատությանը խոչընդոտելու առնչությամբ բավականաչափ ապացույցներ, եւ եթե նրանք հրաժարվեն իմպիչմենտի մտադրությունից, դա կլինի դեմոկրատների կամքի եւ իրենց քաղաքացիական պարտավորությունների ձախողումը:

Դեռեւս Դեմոկրատական կուսակցության կողմից հայտարարված նախագահի 18 թեկնածուներից միայն երկուսը՝ սենատոր Էլիզաբեթ Ուորենն ու Օբամայի վարչակազմի նախկին անդամ Ջուլիան Կաստրոն են ինպիչմենտի կոչ արել: «Նախագահի՝ իր ոչ հավատարիմ վարքագիծը հետաքննելու նկատմամբ արհամարհանքի բազմակի փորձերը զգալի եւ տեւական վնաս կհասցնեն այս երկրին»,-հայտարարել է Ուորենը:

Սակայն Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին զգուշությամբ է վերաբերվել նման մտադրություններին՝ կոչ անելով իր համախոհ դեմոկրատներին սպասել Մյուլերի զեկույցի ամբողջական եւ խմբագրված տարբերակին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ