News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իսրայելը հայտարարել է, որ Գոլանի բարձունքների վրա նոր համայնքը կանվանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անունով՝ որպես երախտագիտություն բարձունքները Իսրայելի մաս ճանաչելու համար։

«Բոլոր իսրայելցիները խորապես զգացված էին, երբ նախագահ Թրամփը ընդունեց պատմական որոշումը»,- Գոլանների վրա նկարահանված հեռուստաուղերձում հայտարարել է վարչապետ Բենիամին Նեթանյահուն։ Նա հավելել է, որ Զատկից հետո ինքը «կառավարությանը կներկայացնի բանաձեւ, որով կոչ կարվի ստեղծել նոր համայնք՝ ի պատիվ Դոնալդ Թրամփի»։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մարտի 25-ին ճանաչել էր Իսրայելի ինքնիշխանությունն Գոլանի բարձունքների հանդեպ։ ՄԱԿ-ը 1967-ից համարում է, որ այդ տարածքը օկուպացվել է իսրայելական զորքերի կողմից։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ