News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ իր կառավարությունը երկիրը լիովին վերահսկում է, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Մենք ունենք կառավարության, զինված բոլիվարական ուժերի կառավարման, ազգային տարածքի լիակատար վերահսկողություն: Ես՝ որպես սահմանադրական նախագահ, ղեկավարում եմ ազգային հարաբերությունները, միջազգային կապերը, վարում եմ պետական օրակարգը՝ կատարելով իմ բոլոր պարտականությունները»,- հայտարարել է նա պետական հեռուստատեսության եթերում:

Մադուրոն հավաստիացրել է, որ իր կառավարությունը կշարունակի երկիրը կառավարել «սահմանադրությունը ձեռքին, խաղաղության մեջ, ժողովրդականորեն, ժողովրդի հետ միասին»: «Եվ այդ չհաջողված պետական հեղաշրջման փորձը պատմության մեջ կմտնի որպես կատակերգություն: Պատմությունը նախ իրենից ներկայացնում էր ողբերգություն, իսկ հետո կրկնվում է որպես կատակերգություն: 2002 թվականի ապրիլի 11-ին այն մեզ մոտ տեղի էր ունեցել որպես ողբերգություն Միրաֆլորես պալատում, իսկ հիմա՝ հունվարի 23-ին, այն կրկնվեց որպես կատակերգություն»,- ասել է Վենեսուելայի նախագահը:

Մադուրոն ընդդիմության իշխանության գալու  փորձը՝ ի դեմս Ազգային ասամբլեայի ղեկավար Խուան Գուայդոյի անվանել էր «հյուսիսամերիկյան իմպերիալիզմի եռամսյա կլոունադա, որը փորձում է հարձակվել Վենեսուելայում իշխանության վրա»: «Բոլիվարական հեղափոխության, ժողովրդական իշխանության, ռազմա-քաղաքացիական միության հաղթանակի երեք ամիս, խաղաղության եւ աշխատանքի երեք ամիս»,- շեշտել է նա:

Հունվարի 21-ին Վենեսուելայում գործող նախագահ Մադուրոյի դեմ բողոքի զանգվածային ցույցեր էին սկսվել նրա երդմնակալությունից կարճ ժամանակ անց: Անկարգությունների սկսվելուց հետո ընդդիմադիր խորհրդարանի խոսնակ Խուան Գուայդոն իրեն ապօրինի հռչակել էր պետության ժամանակավոր ղեկավար: Արեւմուտքի մի շարք երկրներ՝ ԱՄՆ գլխավորությամբ հայտարարել էին Գուայդոյին ճանաչելու մասին: Ռուսաստանը, Չինաստանը եւ մի շարք այլ երկրներ Մադուրոյին աջակցել էին որպես Վենեսուելայի լեգիտիմ նախագահի: Մոսկվայում Գուայդոյի «նախագահական կարգավիճակն» անվանել էին գոյություն չունեցող:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ