News
Լրահոս
News
Երկուշաբթի
Սեպտեմբեր 16
USD
476.16
EUR
526.54
RUB
7.43
ME-USD
0.1
Տեսնել լրահոսը

Հյուսիս-արեւելյան Թաիլանդում շունը հայտնաբերել է դաշտում ողջ-ողջ թաղված նորածնի, հաղորդում է Daily Mail-ը:

41-ամյա Ուզա Նիզայկանն զբոսնում էր շան հետ գյուղի դաշտերից մեկում: Զբոսանքի ժամանակ Պինգ Պոնգ անունով շունն անսպասելիորեն սկսել է հաչել ու փորել հողը: Տերը մոտեցել է շանն ու փորձել հասկանալ, թե ինչն է կենդանուն հետաքրքրել, եւ հայտնաբերել է հողի տակից երեւացող երեխայի ոտքը: Նա արագորեն փորել է հողն ու տեղափոխել երեխային հիվանդանոց:

Պարբերականի տվյալներով՝ ներկայումս երեխայի առողջությանը վտանգ չի սպառնում:

Ոստիկանները հայտնաբերել են երեխայի մորը. նա գյուղի 15-ամյա բնակչուհին է: Նա խոստովանել է, որ թաքցրել էր հղիությունը, բոլորից թաքուն ծննդաբերել եւ որոշել էր թաղել նորածնին, քանի որ վախեցել էր իր ծնողների բացասական արձագանքից: Նշվում է, որ նրանք պատրաստվում են վերցնել իրենց թոռանը հիվանդանոցից եւ խնամել երեխային:

Նիզայկան նաեւ պատմել է, որ տեղի բնակիչները ցնցված են իր շան պահվածքով ու հերոսացնում են նրան: Նա նշել է, որ Պինգ Պոնգը հավատարիմ շուն է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել