News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 27
USD
477.33
EUR
542.2
RUB
7.56
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը

Սեռական ծառայությունների ոլորտի աշխատակիցների իրավունքների պաշտպանության բելգիական ասոցիացիան պահանջներ է ներկայացրել քաղաքական կուսակցություններին՝ մայիսի 26-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, հաղորդում է «ՌԻԱ»-ն:

Ասոցիացիայի ներկայացուցիչը լրագրողների հետ զրույցում ասել է, որ ասոցիացիան բոլոր քաղաքական գործիչներին կոչ է անում սեքս-ծառայությունների ոլորտի աշխատակիցների համար այլ մասնագիտությունների ներկայացուցիչների նման հավասար սոցիալական իրավունքներ ապահովել:

Լեւվենի համալսարանի եւ Ազգային բանկի գնահատականի համաձայն՝ սեռական ծառայությունների ոլորտի տարեկան շրջանառությունը կազմում է 870 մլն եվրո («ցուցափեղկային» մարմնավաճառությունից ստացվում է 149 մլն եվրո, մերսման սրահներից՝ 119 մլն եվրո, փողոցային մարմնավաճառությունից՝ 5,5 մլն եվրո):

Բելգիայում մարմնավաճառությամբ զբաղվելն արգելված չէ, սակայն չի պատկանում սոցիալական մասնագիտությունների թվին:

Բելգիայում խորհրդարանական ընտրությունների արդյունքներով նոր դաշնային եւ տարածաշրջանային կառավարություններ կձեւավորվեն: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել