News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Սյունիքի մարզի խոշորացված Գորայք համայնքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքում պարտված թեկնածու Արտյոմ Գրիգորյանը դիմել է Վարչական դատարան։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից։

Գրիգորյանը դատարան հայցադիմում է ներկայացրել հունիսի 17–ին։ Նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել 2019թ. հունիսի 9–ին Գորայքում տեղի ունեցած համայնքի ղեկավարի արտահերթ ընտրությունների արդյունքներնը՝ պարտավորեցնել ընտրական տեղամասում վերաքվեարկություն նշանակել, ինչպես նաև անվավեր ճանաչել Թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 2019թ. հունիսի 14–ի համապատասխան որոշումները։

Գրոծով երրորդ անձ է ներգրավվել հաղթած թեկնածուն՝ Աշոտ Աղաջանյանը։

Դատարանը, նախագահությամբ Աղասի Դարբինյանի երեկ՝ հունիսի 18–ին որոշում է կայացերլ մերժել հայցադիմումի ընդունումը։ Դատարանն արձանագրել է, որ տարածքային ընտրական հանձնաժողովին վերաքվեարկություն նշանակելուն պարտավեցնելու մասին որոշում կայացնելու իրավասություն դատարանին վերապահված չէ և այդ հարցը ենթակա չէ դատարանում քննության։

Ըստ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած նախնական տվյալների՝ Սյունիքի մարզի խոշորացված Գորայք համայնքում արտահերթ ընտրություններին 1408 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 1071 քաղաքացի։

Նշենք, որ ընտրությունների արդյունքներով Աշոտ Աղաջանյանը ստացել է 531, իսկ Արտյոմ Գրիգորյանը՝ 515 քվե։ Մեկ այլ թեկնածու՝ Մանուչար Մկրտչյանն էլ ստացել էր 13 քվե։

Գորայք համայնքի թիվ 34/3 տեղամասում վերահաշվարկ իրականացնելու պահանջով: Քվեարկության արդյունքների վերահաշվարկի պահանջով թեկնածուն դիմումն էր ներկայացրել ԹԻՎ 34 տարածքային ընտրական հանձնաժողով։

Հիշեցնենք, որ հունիսի 9-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են տեղի ունեցոլ հանրապետության 23 համայնքում։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ