News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Երեւանի ընդհանուր իրվասության դատարանում՝ դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ մեկնարկեց Բարսեղ Բեգլարյանի՝ «Ֆլեշի Բարսեղի» գործով հերթկան դատական նիստը։

Այսօրվա նիստին հարցաքննվում է գործով տուժող Արման Մկրտումյանը։

Վերջինս հայտարարեց, որ իր նկատմամբ ոչ միայն ինքիրավչություն է իրականացվել այլ նաեւ խոշոր չափով գումարի շորթում, որի առթիվ եւս հաղորդում է ներկայացրել իրավապահ մարմինններին։

Արման Մկրտումյանը պատմեց, որ Բարսեղ Բեգլարյանն իրեն կասկածել է յուրացումներ կատարելու մեջ եւ սպառնացել, որ իրենից իր տունը կվերցնի․ «Բարսեղ Բեգլարյանը սենյակից դուրս եկավ ինձ ու Սուրիկին ասաց վնասը կվերականգնեք, թե չէ երկուսիդ էլ կթաղեմ»։

Նա նշեց, որ հետագայում դարձյալ սուր խոսակցություններ է ունեցել Բարսեղ Բեգլարյանի եւ նրա կողմնակիցների միջեւ․ «Ես ասացի՝ եկեք հարցի լուծման համար դիմենք իրվապահներին, Բարսեղ Բեգլարյանն ինձ ասաց հազար դոլոր կտաս քննիչներին, քեզ գործի միջից կհանեն, իսկ հարցը մենք մեր ուժերով կլուծենք»։

Մկրտումյանը պատմեց, որ այս դեպքերի ընթացքում ինքը վիրահատվել է, իսկ որոշ ժամանակ անց կրկին Բարսեղ Բեգլարյանը զանգահարել է իրեն ու կանչել աշխատանքի, որտեղ էլ սկսվել են իր նկատմամբ բուն ճնշումները։

Ըստ Մկրտումյանի՝ իրենք մի սրահում են հավաքվել, որտեղ եղել են Հրայր Հովսեփյանը, Բարսեղ Բեգլարյանը, Յաշա Խաչատրյանը եւ այլք․ «Բարսեղ Բեգլարյանն  ասաց քո մատանին, ժամացույցը տան ոսկեղենը պատկանում ա ինձ քանի դեռ այս հարցը լուծում չի ստացել։ Հրայր Հովսեփյանը, որը ներկա էր խոսակցությանը ինձ ուղիղ հարց տվեց, թե ե՞րբ եմ բնակարանս փոխարինելու իր անունով, երբ ես հարց տվեցի թե ի՞նչ կապ ունի վնասը իմ գույքի հետ, Բարսեղ Բեգլարյանը Հրայրին գլխով նշան տվեց։ Բեգլարյանը մեզ ասել էր, որ Հրայր Հովսեփյանը գժի թուղթ ունի, որ մեզ խփի դատ չի հասնում։ Հրայրը խփեց ինձ գցեց գետնին ու ասաց տես ոնց ես տունդ փոխում իմ անունով»,- պատմեց տուժողը։

Արման Մկրտումյանն ասաց, որ ճարահատյալ իրենց բատնանշած բանկից 20 հազար դոլար վարկ է վերցրել, որպեսզի կարողանա  ընկերությանը հասրցած վնասը վճարել, բայց պնդեց, որ վնասի հետ ինքը առնչություն չի ունեցել, որը հետագայում ապացուցվել է։ Նա նշեց, որ քննչական կոմիտեի քննիչը դեռեւս 2017թ․ իր նկատամամբ քրեական հետապնդումը դադարեցվել է։

Տուժողը եւս մեկ սկանդալային հայտարարություն արեց։ Նա պատմեց, որ երբ գումարը փոխանցել են «Ֆլեշ» ՍՊԸ-ի հաշվին, ինքը դարձյալ հանդիպել է Բարսեղ Բեգլարյանին։

«Ապրիլյան քառօրյայից հետո էր՝ ապրիլի 6-ին․ Բարսեղ Բեգլարյանի հետ իր աշխատասենյակում էի, երբ նրան զանգահարեց Սեյրան Օհանյանը, Բեգլարյանը նրան ասաց, որ 28.000 դոլար է փախանցելու, ստացվեց որ իմ հաշվին էր դա արվելու»,-ասաց նա։

Հիշեցնենք, որ «Ֆլեշ» ՍՊԸ-ի նախագահ Բարսեղ Բեգլարյանին եւ «Ֆլեշ» ՍՊԸ-ի «Քանաքեռ» բազայի պետ Հրայր Հովսեփյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված բռնություն գործադրելու սպառնալիքներով ինքնիրավչություն կատարելու համար։ Հրայր Հովսեփյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին, իսկ Բարսեղ Բեգլարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը վերացվել է։

Տպել
Ամենաշատ