News
Լրահոս
News
Երեքշաբթի
Սեպտեմբեր 24
USD
476.26
EUR
522.98
RUB
7.44
ME-USD
0.08
Տեսնել լրահոսը

Ընդդիմադիր վարկանիշային «Ռուսթավի 2» հեռուստաալիքի նախկին գլխավոր տնօրեն Նիկա Գվարամիան գրանցել է իր նոր հեռուստաալիքը: Իր ֆեյսբուքյան էջում Գվարամիան ցույց է տվել Վրաստանի արդարադատության նախարարության ձեռնարկատիրական իրավաբանական անձանց  ռեեստրից քաղվածքը, հայտնում է «Նովոստի Գրուզիա» -ն:

Նոր հեռուստալիքը կոչվում է «Մտավարի արխի» («Գլխավոր ալիք»): Փաստաթղթի համաձայն՝ «Գվարամիան» ոչ միայն նրա  գլխավոր տնօրենն է, այլեւ բաժնետոմսերի հիմնական փաթեթի  սեփականատերը (51 տոկոս): «Մտավարի արխի» 49 տոկոսը գրանցված է Կախաբեր  Անջապարիձեի անունով:

Կախաբեր Անջապարիձեն «Ինտեր Մեդիա պլյուս» ընկերության սեփականատերերից մեկն է, որը «Ռուսթավի 2»-ի կապալառու էր եւ զբաղվում էր գովազդի ժամանակի վաճառքով:

Անջապարիձեն «Միասնական ազգային շարժում» կուսակցությունից 2008–2012 թվականներին  եղել է Վրաստանի խորհրդարանի պատգամավոր էր: 2005-2008 թվականներին նա նաեւ աշխատել է Վրաստանի երրորդ նախագահ Միխայիլ Սաակաշվիլիի վարչակազմում:

Ընդհանուր առմամբ «Մտավարի արխիի» ղեկավարությունը կազմված է «Ռուսթավի 2»-ի նախկին աշխատակիցներից: Այսպիսով, հեռուստաընկերության տնօրեններ են նշանակվել հեռուստաընկերության նախկին իրավաբաններ Դմիտրի Սաձագլիշվիլիին եւ Թամտա Մուրադաշվիլիին: Իրակլի Նիժարաձեն, որը վերջին տարիներին «Ռուսթավի 2»-ի ֆինանսական տնօրենն էր, նույն պաշտոնը զբաղեցրել է նոր հեռուստատեսությունում:

Գործարար Կիբար Հալվաշին հուլիսի 18-ին Նիկա Գվարամային գլխավոր տնօրենի պաշտոնից հեռացրել էր  անմիջապես այն բանից հետո, երբ Վրաստանի արդարադատության նախարարությունը նրա անունով պաշտոնապես գրանցել էր  «Ռուսթավի 2» հեռուստաալիքը: Երկու շաբաթ անց Գվարամիան հայտարարել էր  նոր ալիք բացելու մտադրության մասին, որը կդառնա Վրաստանում «գլխավորը և լավագույնը»:

Դրանից քիչ հետո  Գվարամիան դարձել էր «Ռուսթավի 2»-ի փողերի եւ ունեցվածքի յուրացման քրեական գործի մասնակից: Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել հուլիսին ՝ հեռուստաալիքի ինը տոկոս բաժնեմասի նախկին սեփականատիրոջից՝  Նինո Նիժարաձեից ստացված բողոքի հիման վրա:

Արդեն օգոստոսի 9-ին Նիկա Գվարամիային պաշտոնապես «լիազորությունների չարաշահման» հոդվածով մեղադրանք էր առաջադրվել:

Դատարանը Գվարամիային ազատ է արձակել 40 հազար լարի գրավի դիմաց եւ  արգելել նրան առանց դատախազությանը նախազգուշացնելու հեռանալ երկրից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել