News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Nokia ապրանքանիշի իրավասություններն ունեցող HMD Global ընկերությունը թողարկել է 2720 Flip ծալվող հեռախոսի նոր տարբերակը։ Շնորհանդեսը տեղի է ունեցել IFA համաժողովի շրջանակներում, հայտնում է Lenta-ն։

Հեռախոսն ունի 2,8 դյույմանոց էկրան եւ աշխատում է KaiOS օպերացիոն համակարգով։ Սարքի մեջ ներառված է որոնման համակարգ, քարտեզներ, Google-ի, YouTube-ի, Facebook-ի եւ WhatsApp-ի ձայնային ասիստենտ։ Հեռախոսի արտաքին կողմում տեղադրված է նաեւ 1,3 դյույմանոց էկրան, որի վրա կարող է արտացոլվել զանգողի անունը եւ այլ տեղեկատվություն։

Արտադրողը հայտարարում է, որ մի լիցքավորմամբ Nokia 2720 Flip-ը կարող է աշխատել 27 օր։ Այն կարող է գործել երկու SIM-քարտով եւ 4G-ով։

Nokia 2720 Flip-ի վաճառքը կսկսվի 2019թ․ սեպտեմբերին՝ սեւ եւ մոխրագույն տարբերակներով։ Գինը կկազմի 90 եվրո։

Եւս մեկ նորույթ, ամենայն հավանականությամբ, «հարգանքի տուրք է Nokia 3310-ին»։ Այն «զրահապատ», կոճակներով Nokia 800 Tough-ն է, հայտնում է РГ-ն։ Սարքը կայուն է հարվածների հանդեպ, պաշտպանված է ջրի եւ փոշու ներթափանցումից, ունի Google-ի ասիստենտ, WhatsApp եւ Facebook հավելվածներ, աշխատում է ջերմաստիճանային լայն միջակայքում, մի խոսքով՝ սարք է ճանապարհորդների եւ բանվորական մասնագիտությունների տեր մարդկանց համար։ Նոր հեռախոսի արժեքը 109 եվրո է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մխիթար Հայրապետյանը և Վասիլիս Մարագոսը քննարկել են ՀՀ-ԵՄ բազմակողմ համագործակցության օրակարգային հարցեր
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյան...
Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել ՏՏ, կրթության, սոցիալական ոլորտներում «Սինոփսիսի» ակտիվ գործունեությունը
Սասին Ղազին նշել է, որ «Սինոպսիս Արմենիան» ընկերության մեծ ընտանիքում իր ուրույն և առաջատար դիրքն ունի, ինչը երկկողմ սերտ համագործակցության…
Reuters. ԱՄՆ-ն կարող է նոր պատժամիջոցներ սահմանել Չինաստանի դեմ արհեստական ​​ինտելեկտի տեխնոլոգիաների ոլորտում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը նախապատրաստում է միջոցառումների...
Ռուստամ Բադասյանն այցելել է Դիջիթեյն (ֆոտո)
Պետությունը միշտ պատրաստակամ է և բաց բիզնեսի հետ երկխոսության համար...
Կապահովվի ՏՏ ոլորտի առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության ֆինանսավորումը
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 8-ի նիստում վերաբաշխման միջոցով գումար...
Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի մրցանակակիրներին կտրամադրվի անվանական կրթաթոշակ. ԿԳՄՍՆ
ԿԳՄՍ նախարարի հրամանով Ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադայի…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ