News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

«Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանի հետ կապված՝ նախօրեին տեղի ունեցած միջադեպի առնչությամբ հարուցված քրեական գործի շրջանակում ձերբակալված Նարեկ Մութաֆյանի եւ Սարգիս Օհանջանյանի փաստաբանները քննչական խմբի ղեկավարին գրությամբ առաջարկել են քրեական գործով ձերբակալել նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը։

«Հիմնական խոսքն ասել է վարչապետը,  իսկ Նարեկ Մութաֆյանն ընդամենը վերարտադրել է նրա  արտահայտությունը, դա չի կարող որեւէ կերպ խոչընդոտել արդարադատությունը։  Նա գոնե վկայի կարգավիճակ պետք է ստանա, որեւէ կերպ անցնի այս գործով»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ քրեական գործը ապօրինի է եւ ունի քաղաքական դրդապատճառ։

Փաստաբանները հայտնեցին, որ քրեական գործը վերաորակվել է՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը։ Պատճառը, ըստ փաստաբանների այն է, որ նախկին՝ դատարանի նկատմամբ ահնարգալից վերաբերմունք դրսեւորելու հոդվածը սահմանում է առավելագույնը 3 ամիս կալանավորում, մինչդեռ վերաորակված հոդվածը՝ 5 տարի։

«3 ամսվա դեպքում ողջամիտ չէր լինի նրանց կալանավորելը, իսկ մենք համոզված ենք, որ կալանավորման որոշում է կայացվելու շուտով»,- նշեց Ալեքսանդր Կոչուբաևը։

Հիշեցնենք, որ նախօրեին Նարեկ Մութաֆյանը տեսախցիկով մոտեցել էր «Մարտի 1-ի» գործով դատավոր Աննա Դանիբեկյանին, հարցրել նրան «արդյոք վնգստացող փաստաբանների թվին է պատկանում»: Տեսանյութը հրապարակվել է «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում։ Մտնելով դատարանի շենք՝ Դանիբեկյանը դատական կարգադրիչներին հայտնել է, որ իր նկատմամբ անհարգալից վերաբերմունք են դրսեւորել եւ ահազանգել է իրավապահներին: Նարեկ Մութաֆյանը, եւ տեսանկարահանմանը մասնակցած Սարգիս Օհանջանյանը ձերբակալված են։

Մամուլում և սոցցանցերում այսօր ակտիվ շրջանառվում էր այն կարծիքը, որ արդարադատությունն իրականացվում է ընտրովի, մասնավորապես, հիշեցնում են, որ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո՝ շրջափակել դատարանները, 2019 թվականի մայիսի 20-ին դատավոր Դավիթ Բալայանի մուտքը աշխատավայր՝ Երևանի ընդհանուր իրավասությունների դատարանի Շենգավիթի նստավայր, խոչընդոտվել էր։ Դատավորին գետնին գցած Սարգիս Ալեքսանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է, այդպես էլ չպատժվեց։ Մամուլը հիշել է նաև, որ իշխանափոխությունից հետո հրապարակային հարձակումների և վիրավորանքների են արժանացել Հրայր Թովմասյանը, դատավորներ Դավիթ Գրիգորյանը, Ալեքսանդր Ազարյանը, իսկ ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանին քաշքշել են։

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի «Ազատության» հետ հարցազրույցում հայտարարել էր այն մասին, որ այսօր դատարաններում կան «վնգստացող դատավորներ». «Տերեր են փնտրում, դռների տակ վնգստում են, որ եկեք մեզ տիրություն արեք, այն ժամանակ մեզ փող էիք տալիս, հաց էիք տալիս, խաշ ու քյաբաբ էիք ուղարկում, բա հիմա մենք մնացել ենք անտեր»:

Մայիսի 19-ին էլ վարչապետը կոչ էր արել շրջափակել դատարանները  եւ ինքն էլ անձամբ մասնակցել էր բողոքի այդ ակցիային: Բազմաթիվ իրավաբաններ այս գործողությունը հակասահմանադրական էին համարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բաքվում մտադիր են «հավերժացնել» Հայոց ցեղասպանության գաղափարախոսներից մեկի եղբոր հիշատակը
Բաքվում մտադիր են հավերժացնել...
Ալեն Սիմոնյանը եւ ՔՊ-ական պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորչի փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն եւ հակազդեցություն» հուշարձանին...
Ապագայում, մարտի 1-ը դառնալու ա Հայաստանի սուվերենության փրկության օր. Տիգրան Քոչարյան
Այդ ժամանակ ՀՀ իշխանության մեջ գտնվող մի քանի մարդկանց...
Մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի և մյուսների գործով Վճռաբեկ դատարանը դիմել է ՍԴ
Քոչարյանն ու նրա ենթակաները արդարացվեցին 2021թ․ ապրիլին, երբ ՍԴ-ն...
Ավինյանը ավագանու ՔՊ և «Հանրապետություն» խմբակցությունների  հետ հարգանքի տուրք է մատուցել մարտի 1-ի զոհերի հիշատակին
Գրիգոր Լուսավորիչ փողոցին հարակից այգում գտնվող «Ազդեցություն և հակազդեցություն» հուշարձանին...
Քաղպաշտպանության համակարգի զարգացումը և կարողությունների հզորացումը ՆԳՆ գերակա ուղղություններից է. Վահե Ղազարյան
Ամեն տարի մարտի 1-ին աշխարհը համախմբվում է՝ նշելու Քաղաքացիական…
Ամենաշատ