News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

«Արմենիա» բժշկական կենտրոնի ծննդատան բժշկուհի Ռուզաննա Քեհյանը բացառում է, որ  սեպտեմբերի 24-ին կենտրոնում գրանցված նորածնի մահը բժշկական սխալի հետեւանքով եղած լինի:

«Մենք ունենք ստատիստիկա՝ 27 տոկոս ամբողջ երկրագնդում, որը որ կոչվում է պտղի հանկարծակի, ներարգանդային մահ: Դա մինչեւ հիմա ողջ երկրագնդում պարզված չի: Մնացածը ցույց կտա հետազոտությունը: Պետք է համբերենք, մինչեւ գան պտղի հերձման լաբորատոր հետազոտությունները»,- NEWS.am-ի հետ զրույցում այսօր՝ սեպտեմբերի 30-ին, ասաց նա՝ արձագանքելով նորածնի ծնողների մեղադրանքներին իր դեմ:

Բժշկուհու խոսքով՝ նորածնի մայրը՝ Հայկուհի Խաչատրյանը, հղիության 9 ամիսներին խնդիրներ չի ունեցել, անցել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները: Հայկուհին եւ նրա ամուսինը՝ Գարիկը, այնուամենայնիվ, նրան են մեղադրում տեղի ունեցածում, պնդելով, որ բժշկուհին ծննդաբերությանը նախորդող ժամերին տեղում չի եղել՝ հսկելու համար ծննդկանի վիճակը,  ժամանել է հիվանդանոց միայն այն բանից հետո, երբ Հայկուհու ինքնազգացողությունը վատացել է, պարզել են, որ պտուղը մահացել է:

«Եկել եմ ծննդատուն լրիվ առողջ վիճակում: Ստուգել են նախապես, որ կծկումների հաճախականություն կա, երեխայիս սրտի աշխատանքը կար, բարձրացել եմ վերեւ՝ հսկողության տակ: Արհեստական միջամտություն են արել, դեղորայք են դրել լեզվիս տակ, ընկերքի անջատում են արել, սիստեմա են միացրել, սիստեմայի մեջ ինչ որ դեղ են ներարկել, դրանից հետո ինձ վատ եմ զգացել: Ինձ էդ ժամանակ ասեցին, որ բժշկուհին տեղում չի, հայրը հիվանդ էր, գնացել էր: 6-ից 20 պակաս ինքնազգացողությունս վատացավ, մոտեցա մանկաբարձուհուն, որ օգնություն ցուցաբերի կամ սրտի աշխատանքը լսի, նա կատարյալ անտարբերություն ցուցաբերեց, չմոտեցավ ինձ: Հետո ես զանգեցի քրոջս, ամուսնուս, եկան, խառնվեցին, որոշեց, որ սրտի աշխատանք պիտի լսի, սրտի աշխատանք չկար այլեւս, էխո արեցին, էխոյի բժշկուհին ասեց՝ բժշկության մեջ էս ինչ անհասկանալի բաներ կան, սրտի ձայնը չեմ լսում»,- պատմեց նա:

Հայկուհու խոսքով՝ ծննդաբերել է դրանից մի քանի ժամ անց. «Երեխան ծնվեց, վայրկայններ չտեւեց, ասեցի՝ երեխային ինձ տվեք, ոչ, ոչ, ոչ, ասեցին ու տարան երեխային: Ասեցին՝ վայ, ինչ էլ խոշոր, 4 կիլոգրամանոց երեխա ա»:

Մինչ այսօր տեղի ունեցածով քրեական գործ հարուցված չէ, պտուղը չի ուղարկվել դատաբժշկական փորձաքննության, ինչը էլ ավելի էր վրդովեցրել նորածնի ծնողներին, որոնք այսօր հիվանդանոց էին գնացել՝ պահանջելու նորածնի մարմինը ուղարկել  դատաբժշկական փորձաքննության: Նրանց բողոքից հետո ծննդատան տնօրեն Ռազմիկ Աբրահամյանը պարզաբանեց, որ պտուղը գտնվում է լաբորատորիայում, այն դատաբժշկական փորձաքննության պետք է ուղարկվի միայն դատախազության կամ ոստիկանության համապատասխան որոշումից հետո, ապա առաջարկեց ուղարկել իրենց ունեցած նյութերը դատախազություն հենց այսօր: 

«Փաստորեն պիտի կոկորդներիցդ բռնենք, որ մի բան անե՞ք»,- վրդովվեց նորածնի մայրը: Նորածնի ծնողները այնուհետեւ ուղեւորվեցին ոստիկանություն, որտեղ հաղորդում են ներկայացրել տեղի ունեցածի վերաբերյալ:

Հայկուհի Խաչատրյանը ծննդատան տնօրինությանը մեղադրում է նաեւ իրեն լռեցնելու նպատակով 1 միլիոն դրամ առաջարկելու մեջ. «Ռուզաննա Քեհյանը ասեց՝ գիտաժողով ենք արել, փորձում ենք հոգալ ձեր երեխայի ծախսերը, ինչքան ա հասնում երրորդ երեխային, ասեցի՝ եթե երեխան ծնված, ապրած լիներ , մի միլիոն ա հասնում, ինչի եք հարցնում, ասեց՝ ուզում ենք փոխհատուցենք, ասեցի՝ կներեք, ես իմ երեխային չեմ  վաճառում»:

Ռուզաննա Քեհյանը զրպարտություն որակեց 1 միլիոն դրամի մասին խոսակցությունը՝ նշելով, որ իրենք ընդունված կարգի համաձայն պարզապես իրենց օգնությունն են առաջարկել նորածնի ծնողներին հետագա բուժման հարցում:

Ավելի վաղ հայտնել էինք, որ վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության եւ գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտում («Արմենիա» ԲԿ-ի հարեւանությամբ) մահացել է Կոտայքի մարզի բնակչուհի, 2 երեխաների մայր, 33-ամյա Հայկուհի Խաչատրյանի նորածինը։ Նա տղա է եղել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ