News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Նորագյուղի բնակիչ Արթուր Հակոբյանն Ակնայի (Աղդամ) մոտակայքում հողը մշակելու ժամանակ խաչքար է հայտնաբերել:  «Արցախպրես»-ի     թղթակցի   հետ  զրույցում   «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայություն»  ՊՈԱԿ-ի  տնօրեն  Արմինե Հայրապետյանն   ասել  է, որ  իրենց  կառույցի  Ասկերանի   աշխատակիցներն    այցելել  են    տվյալ  տարածք  և   ծանոթացել   խաչքարին:

«Ըստ  ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի  հնագիտության և ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանի՝   խաչքարը  թվագրվում  է  9-10-րդ դարերով»,-  ասել է  Ա. Հայրապետյանը:

Նրա  խոսքով՝  անցած  տարի    նույն   տարածքում     ևս  մեկ   խաչքար    և   խեցեղենի  կտորներ    են    գտնվել:   Գտնված  երկու   խաչքարերն   առայժմ   նույն   տեղում  են:

Լուսանկարը՝ Վալերի Պետրոսյանի

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ