News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Վենետիկի Սուրբ Մարկոսի հրապարակը կրկին բաց է զբոսաշրջիկների եւ տեղի բնակիչների համար հեղեղումներից հետո, բայց ջրի մակարդակը դեռեւս բարձր է, տեղեկացնում է Associated Press-ը։

Չնայած արեւոտ եղանակին՝ քաղաքին դեռեւս սպառնում են հեղեղումները, որոնք կարող են սկսվել հանգստյան օրերին մակընթացությունների բարձր մակարդակի պատճառով։

Հեղեղումից հետո, որը քաղաքում տեղի ունեցավ նոյեմբերի 13-ին եւ ջրի բարձրությունը հասավ 187 սանտիմետրի կրիտիկական՝ 130-ի փոխարեն, Վենետիկում հայտարարվեց արտակարգ դրության ռեժիմ։ Մակընթացությունների կրկնման պատճառով՝ մինչեւ 160 սանտիմետր, քաղաքի 70 տոկոսը մնում է ջրի տակ։ Իշխանությունները փակել էին Սուրբ Մարկոսի  հրապարակը, փակ է Դոժերի պալատը եւ ջրի մեջ է Սուրբ Մարկոսի տաճարը։ Չեղարկվել են «Լա Ֆենիչե» թատրոնի ներկայացումները։

Շոշափելիորեն սահմանափակված է ջրային տրամվայների՝ Վենետիկի կենտրոնական մասի ծովալճակի կղզիների հանրային տրանսպորտի շարժը։ Վենետիկի հյուրանոցների ասոցիացիայի տվյալներով՝ զբոսաշրջիկների մոտ մեկ երրորդը, ովքեր նախապես տեղեր էին պատվիրել, հանել են պատվերները։

Վենետիկը ամենից շատ այցելվող քաղաքներից է։ Տարեկան այնտեղ լինում է մոտ 28 մլն ճանապարհորդ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ