News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 27
USD
478.87
EUR
528.43
RUB
7.75
ME-USD
0.05
Տեսնել լրահոսը

Երևանի թիվ 13 համարի երթուղային ավտոբուսի վարորդը 10 տարեկան դպրոցական երեխային ճանապարհի կեսից ստիպել է ավտոբուսից իջնել՝ պատճառաբանելով, որ պայուսակը մյուս ուղևորներին խանգարում է և ամենակարևորը՝ փողը վերցնելուց հետո։ Այս մասին ահազանգում է ֆեյսբուքյան օգտատեր Դիանա Թովմասյանը։

«Երեխան հայերեն գրեթե չի հասկանում, բա՞ որ տան ճանապարհը չգտներ և մի վատ բան լիներ, ո՞վ էր դրա համար պատասխան տալու»,-նշել է օգտատերը։

Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն ահազանգը փոխանցել է  տրանսպորտի վարչությանը։

։

Տպել
Ֆոտոռեպորտաժներ