News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Սեփական ռեսուրսների, սեփական ժամանակի հաշվին, կարծում եմ, խելամիտ չէ ուրիշին լավություն անելը։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Ոստիկանության պետին կից հասարակական խորհրդի անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝  անդրադառնալով համացանցում բալերը վաճառելու հնարավորության մասին քննարկումներին։

«Բալերը վաճառելու մասին գրառումները հիմնականում հումորային են եւ ցույց են տալիս այն գինը, որ վարորդները պատրաստ են վճարել խախտումի համար։ Բնականաբար, գոյություն ունի օնլայն հարթակ, որտեղ վարորդներին գրանցում են, փոփոխում են, եթե մարդիկ պատրաստ են այդ պատասխանատվությանը եւ եթե պատրաստ են այդ ամենի մեջ մտնելու, իրենց ոչինչ չի կարող կանգնեցնել, բայց որպես հետեւանք իրենք կանգնելու են արդարադատության առաջ»,-նշեց նա։

Հարցին՝ հնարավո՞ր է պոստֆակտում դիմում ներկայացնելով, որ մեքենայի ղեկին այլ վարորդ է եղել եւ խախտում կատարել եւ այդ ձեւով բալերը վաճառելու մեխանիզմն գործի, Ղահրամանյանն ասաց․ «Այո, դա նախկինում էլ է եղել, հիմա էլ կա։ Վարձույթով մեքենաները կամ տաքսի սերվիսները հենց այդ մեխանիզմով են տրվում։ Պոստֆակտում խախտում անելուց հետո հնարավորություն կա փոփոխելու, բայց 2-ի համաձայնության դեպքում։ Երկրներ կան, չեմ ուզում որեւէ երկիր թիրախավորել, բայց, օրինակ, Գերմանիայում պոստֆակտում տուգանքի հասցեատիրոջը փոխելը շատ անարդյունավետ է, առանց իդենտիֆիկացիայի։ Եթե մեքենայի տիրոջը ուղարկում են տուգանքը, ասում է՝ ես չեմ եւ եթե նույնիսկ կեղծ ինֆորմացիա է տալիս, ուղարկում է ոստիկանություն, ոստիկանությունը այդ ինֆորմացիան հիմք է ընդունում, իսկ մեզ մոտ մեկ քայլ առաջ են անցել՝ երկուսի համաձայնությամբ, որը չասեմ բացառում է, բայց գոնե նվազագույնի է հասցնում»։

Նա նաեւ հիշեցնում է՝ երկու անգամ բալերը սպառելը բերում է վարորդական իրավունքի կորստի․ «Հնարավոր է, որ համաձայնության գան, սակայն 1-2 բալի համար չեն գնա այդպիսի գործարքների, բայց պետք է նկատի ունենալ, որ երկրորդ անգամ 9 բալը սպառելը բերում է նրան, որ տվյալ վարորդական իրավունքը դառնում է անվավեր եւ վարորդականը վերականգնելու համար զրոյից պետք է վերսկսեն իրենց գործողությունները, ուստի սեփական ռեսուրսների, սեփական ժամանակի հաշվին կարծում եմ այդքան էլ խելամիտ չէ ուրիշին լավություն անելը։ Հետեւաբար, բալ ունեցողը պետք է խելամիտ գործի, իսկ եթե խելամիտ չի օգտագործում իր միավորները եւ հետեւում իր գործողությունների հետեւանքներին, ապա նրան պետք է հակացուցված լինի վարորդական իարվունք ունենալը»։     

Ի՞նչ է նախատեսում ՃՈ բալային համակարգը. ո՞ր դեպքում վարորդները կզրկվեն իրենց բալերից կամ վարելու իրավունքից

 

Տպել
Ամենաշատ