News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Samsung ընկերությունը հայտարարել է արհեստական մարդ ստեղծելու մասին, որը փաստորեն իրական ավատար է ներկայացնում, գրում է Planet Today-ը։

Աշխատանքն իրականացվել է «Նեոն» նախագծի շրջանակում, եւ ակնկալվում է, որ կներկայացվի էլեկտրոնիկայի CES 2020 ցուցահանդեսում, որը կսկսվի Լաս Վեգասում հունվարի 7-ին։ Տեղեկացվում է, որ նորարարությունը կարող է կիրառվել ինչպես բիզնեսի շրջանակում, օրինակ՝ որպես ադմինիստրատոր կամ ուղեկցորդ, այնպես էլ զվարճանքային նախագծերում։

Նախագծի իրականացման մասին տեղեկատվությունը տրամադրել է «Նեոն» նախագծի առաջատար մասնագետ, հնդիկ գիտնական Փրանավ Միսթրին Թվիթերի իր գրառման մեջ։ «Կոդը վերջապես աշխատում է եւ պատրաստ է CORE R3 դեմո-վարկածին։ Այժմ այն կարող է ինքնուրույն կառավարել իր դիմախաղը, շարժվել, խոսել (անգամ հինդիով), անկախ ելակետային տվյալներից»,- գրել է գիտնականը։

Բացի այդ, նա հրապարակել է նաեւ մշակված ավատարի պատկերը։ Եվ թեեւ շուտով դրանք հեռացրել են, ցանցում նրանք արդեն հասցրել են տարածվել։ Կարելի է նշել նաեւ, որ արհեստական մարդիկ սովորական համակարգչային անիմացիայի նման չեն, այլ միանգամայն իրական են։

Թե որքան լավ կարտահայտեն համարժեք հույզերը ստեղծված ավատարները՝ առայժմ դժվար է ասել։ Այնուամենայնիվ, կարելի է նշել, որ ըկերության նոր մշակումը առաջընթաց քայլ է։

Ինչպես նշում են մշակողները, նման թվային մարդիկ կարող են դառնալ հիմնական տեխնոլոգիա արդեն առաջիկա տարիներին եւ արդյունավետորեն օգտագործվել ամենօրյա կյանքի ամենատարբեր ճյուղերում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ