News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Ի սկզբանե ակնհայտ էր, որ ՍԴ դատավորների վաղ կենսաթոշակի մասին հակասահմանադրական օրենքն ունի քաղաքական դրդապատճառներ, իսկ նպատակը մեկն է՝ ձերբազատվել ՍԴ անկախ դատավորներից և ձևավորել քաղաքական իշխանության քիմքին վայել դատարան:  NEWS. am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Միհրան Պողոսյանը:

Պողոսյանի գնահատմամբ՝ սա սովորական «կոռուպցիոն գործարք» է, որն առաջարկում է պետությունը ՍԴ անդամներին միայն թե ազատվի դատարանի գործող կազմի՝ իրենց ոչ ցանկալի մեծամասնությունից:

«Օրենքի հակասահմանադրական լինելու մասին բազմիցս խոսել ենք, բայց այստեղ կարևոր է նաև բարոյական կողմը: Փաստացի ստացվում է, որ բյուջեի միջոցների վատնումը դատապարտող, իսկ կոռուպցիան, մեղմ ասած, քննադատող վարչապետն ու քաղաքական մեծամասնությունը իրենց իսկ կողմից «նախկին ռեժիմի սպասարկու» պիտակավորված ՍԴ դատավորներին  հենց այնպես պետական բյուջեից բարձր կենսաթոշակ և արտոնություններ են տրամադրում, միայն թե այդ «խոչընդոտը» վերացնեն իրենց ճանապարհից: Սա սովորական «կոռուպցիոն գործարք» է, որն առաջարկում է պետությունը ՍԴ անդամին: Ավելի քան համոզված եմ՝ այս արարքին իրավական գնահատական է տրվելու»,-ասաց նա:

Փաստաբանն ընդգծեց, որ թեև վաղ կենսաթոշակի գնալով՝ խոշոր գումար ստանալու համար օրենքով սահմանված ժամկետն ավարտվում է, բայց ի պատիվ ՍԴ դատավորների, նրանք զերծ են մնում այս հակասահմանադրական գործարքում ներգրավվելուց:

«Եվ սա հերթական վկայությունն է այն բանի, որ ՍԴ դատավորները, չնայած իրենց   ուղղված անհիմն մեղադրանքներին և    քննադատություններին,    ուղղորդված ատելության խոսքին և քաղաքական շանտաժին, լուռ ու արժանապատվորեն շարունակում են  կատարել իրենց առաքելությունը` ծառայել պետությանն ու հետամուտ լինել  երկրի մայր օրենքի տառի պահպանմանը: Եվ այս ընթացքում, ինչպես արդեն նշեցի, ենթարկվում են ուղղակի և անուղղակի ճնշումների: Թող որպես չափազանցություն չհնչի, բայց ի հեճուկս իրենց դեմ սկսված արշավի, ՍԴ դատավորների պաշտոնավարումը  համարում եմ հերոսություն: Իշխանությունը սխավել է, ՍԴ-ում թուլամորթ դատավորներ չկան, որոնք վախենալով ճնշումներից՝ անաշխատ գումար կվերցնեն ու կհեռանան: Սա ևս մեկ անգամ վկայում է, որ Սահմանադրական դատարանի գործող անդամներն իրենց տեղում են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ