News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Վաղարշապատի Գարեգին Նժդեհի անվան համար 8 հիմնական դպրոցի նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանը երկու օր առաջ հրաժարականի դիմում է գրել։Շուշանիկ Ոսկանյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ որոշումը կայացրել է ինքնուրույն, առանց ճնշումների, պարզապես մանկավարժի իր բազմամյա փորձը թույլ չի տվել շարունակել հանդուրժել դպրոցում ստեղծված իրավիճակը, երբ դասապրոցեսը դպրոցում դադարեցված էր։

«Լինելով 27 տարվա մանկավարժ՝ չհանդուրժեցի այն փաստը, որ աշակերտները անգամ մեկ ժամ պետք է բացակայեն դպրոցից, քանի որ այդ աշակերտներն առանց գիտակցելու են գնացել այդ քայլին, ուսուցիչներն են նրանց հրահրել ամեն օր։ Ամսի 9–ին 120 և ավելի աշակերտ հաճախել է դպրոց, բայց մանկավարժները, որոնց չակերտավոր կարելի է մանկավարժ անվանել,  զանգը հնչելուց հետո աշակերտներին ուղարկել են տուն՝ նշելով, որ Հ1–ից գալու են նկարահանման, թող գան, դատարկ սենյակները տեսնեն։ Ես որպես երկարամյա մանկավարժ չէի կարող այդ վիճակը հանդուրժել՝ ի տարբերություն 8–րդ դպրոցի մանկավարժների, ովքեր աշակերտներին օգտագործեցին որպես վահան իրենց անձնական շահերի համար։  Զվարթնոցում ինչ որ կատարվում էր, բեմականացում էր»,– ասաց տիկին Ոսկանյանը։

Տիկին Ոսկանյանը նշեց, որ դպրոցի քիմիայի ուսուցչուհու ամուսին Արթուր Հովհաննիսյանը, որը ակտիվ մասնակցում էր բողոքի ակցիաներին, որևէ աշակերտի ծնող չէ, և ըստ օդում կախված լուրերի՝ նրա պայքարի իրական դրդապատճառը կնոջը տնօրեն դարձնելն է։

Հիշեցնենք, որ նախորդ տարվա դեկտեմբերից Վաղարշապատի դպրոցում դասադուլ և գործադուլ էին անում դպրոցի աշակերտները, նրանց ծնողները և ուսուցիչները՝ պահանջելով նորանշանակ տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի հրաժարականը։

Տպել
Ամենաշատ