News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 04
USD
502.97
EUR
543.86
RUB
6.56
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

Այսօր պատմական օր է բուհի համար, քանի որ համալսարանն անցել է երկար ճանապարհ՝ հասնելու համար եվրոպացի գործընկերների հետ համագործակցության այսպիսի մակարդակի։ Այս մասին HORIZON 2020 Twinning ծրագրում Հայաստանի հաղթանակին նվիրված գիտաժողովի շրջանակում հունվարի 24-ին ասաց Երեւանի բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը։

Նա համոզմունք հայտնեց, որ այդ ձեռքբերումը թույլ կտա երիտասարդ մասնագետներին եւ գիտնականներին շարունակել ձեռք բերել լավագույն միջազգային փորձը։ «Հատկանշական է, որ COBRAIN նախագծի հաղթանակը գրեթե համընկել է համալսարանի 100-ամյակին։ Կարելի է համարել, որ սա առաջին միջոցառումն է, որը նվիրվում է այդ նշանակալի իրադարձությանը, որին ներկա են նաեւ բարձրաստիճան հյուրեր»,- նշել է նա։

Նշենք, որ գիտաժողովին մասնակցում են Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինը, դեսպաններ, հասարակական եւ պետական գործիչներ։

Հիշեցնենք, որ 2019 թվականի մարտին Հայաստանն առաջին անգամ ճանաչվեց HORIZON 2020 Twinning ծրագրի հաղթող՝ ներկայացված լինելով Երեւանի Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանով։ «COBRAIN: Armenia Center for Translational Research on Chronic Neurodegenerative Disorders. A Neuroscience Initiative on Maintaining Healthy Brain Ageing» ծրագիրը դարձավ հաղթող՝ ստանալով հնարավոր առավելագույն 96,6 տոկոս միավոր։ Նախագիծը հիմք կհանդիսանա Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի նախաձեռնության եւ Հայաստանում Ուղեղի ուսումնասիրման կենտրոնի համապատասխան ենթակառուցվածքի ձեւավորման համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել