News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 10
USD
493.1
EUR
536.59
RUB
6.66
ME-USD
0.03
Տեսնել լրահոսը

ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը կարծում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանին իր գործով սխալ տեղեկատվություն են տալիս: NEWS.am-ի հետ զրույցում Արա Բաբլոյանը անդրադարձավ իր դեմ առաջադրված քրեական գործին եւ մեղադրանքը փոփոխելուն;

«Քանի որ վարչապետը շատ հանգամանորեն փորձեց հիմնավորել ամբողջ էդ գործընթացը Հանրային հեռուստատեսությամբ, ես անմիջապես դիմեցի Պետրոսին Ղազարյան, որ տա ինձ հնարավորություն նույն հաղորդաշարում, նույն ժամանակահատվածում բացատրել ամբողջ այդ գործընթացը ու կարողանալ ափսոսանքս հայտնել, որ վարչապետի խորհրդականները կամ օգնականները, որոնք որ պետք է տան իրեն տան իրեն տեղեկություններ եւ պետք է տան տեղեկություններ, որոնք որ ցանկալի կլինի լսել, կամ ինչ-որ հարցի լուըծում տալ, այլ էական տեղեկություններ, որովհետեւ ի վերջո իրենք դնում են մեր երկրի գործադիր իշխանության առաջին դեմքին վատ դրության մեջ: Որովհետեւ մարդը միլիոնավոր կամ հազարավոր հեռուստադիտողներին ինչ-որ բան է բացատրում, որը բացառապես էդպես չի:

Օրինակ` բացատրվում է, որ Գագիկ Հարությունյանը ամսի 5-ին գրել էր դիմում, հետո որոշեցին, որ դա լավ չի, որոշեցին, որ դիմումը դարձնեն ամսի 1-ով, էն դեպքում, որ իմ քրեական գործով, բացառապես նման բան գոյություն չունի եւ մեր պարագայում ես ուզում եմ ասեմ, որ չկա որեւիցե մի դրվագ, որ Արա Բաբլոյանը խախտած լինի իր պարտականությունը Ազգային ժողովի բնականոն աշխատանքը ապահովելու»,- ասաց նա:

Բաբլոյանը տարակուսանք հայտնեց, որ եթե 94 պատգամավոր նույնիսկ կասկածի տակ չի դրել, թե ինչու է նոր կանոնակարգով հարցը քննարկում, այլ ոչ թե հնով եւ բոլորը քվեարկել են, ապա ինչի պետք է 94-ը ճիշտ լինեն, 1-ը սխալ:

«Այս հարցում հիմնական օրերը ամսի 5-ն ու 12-ն են: Ամսի 5-ին հրապարակվել է իմ կողմից ստոագրված հայտարարագիրը, ոչ թե ստորագրվել, իսկ ստորագրվել է ամսի 2-ին, օրենքը ընդունվում է հրապարակման օրը եւ երկրորդ հրապարակումը տեղի է ունեցել ամսի 12-ին, որը համապատասխանում է կանոնակարգի այն պահանջին, որ 7-օրյա ժամկետում Գագիկ Հարությունյանը կարող է իր գրությունը հետ վերցնել, եթե չի վերցրել ես կարող եմ արձանագրել, որ նա արդեն ՍԴ նախագահ չէ: Միեւնույն ժամանակ գործող Սահմանադրությունւ ասում է, երբ որ ՍԴ նախագահըը դիոմւմ է տալիս, ապա պետք է 30 օրվա ընթացքում ընտրվի նոր նախագահ, ես ուզում եմ հասկանամ, որտեղ է Արա Բաբլոյանի խախտումը, որը ինքն իրականացրել է: Կամ Արա Բաբլոյնաը իրավասություն ո՞ւնի կանչի Գագիկ Հարությունյանին եւ ասի` ինչու եք 20 օր շուտ տալիս ձեր դիմումը: Ես պնդում եմ, որ աբսուրդ է էս ամեն ինչը, ավելի լավ է իրենք հիմա կարճեին եւ իմ երկրի վարչապետին չդնեին վատ վիճակի մեջ»,- ասաց նա:

Բաբլոյանը նշեց, որ պետք է իրավապահները ներկայացնեն, թե որտեղ են գտնում իր լիազորությունների չարաշահումը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ Արսեն Բաբայանի մեղադրանքները փոփոխվել են։

Արա Բաբլոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով, իսկ Արսեն Բաբայանին` ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ եւ 314-րդ հոդվածի 1-ին մասերով:

Վարույթն իրականացնող մարմինը նրանց վերաբերյալ քրեական գործով ձեռք բերված ապացույցները բավարար է համարել` գործով մեղադրական եզրակացություն կազմելու եւ գործը դատարան ուղարկելու համար, որի մասին հայտնվել է մեղադրյալներին ու նրանց պաշտպաններին, եւ գործի նյութերը տրամադրվել են նրանց` ծանոթանալու համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ