News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հուլիս 24
Տեսնել լրահոսը

Իտալիայում օնլայն վաճառքի կայքերից մեկը վաճառել է 190 եվրո արժողությամբ Fendi ֆիրմային դիմակները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Բոլոր դիմակները վաճառվել են, եւ դրանք այլեւս պատվիրման ենթակա չեն, փոխանցում է Open պորտալը:

Ընկերությունը պարզաբանել է, որ այդ դիմակները, որոնք պատրաստված են 100 տոկոս մետաքսից, վաճառվել են մի քանի տարի շարունակ: «Այժմ դրանք գնել են կորոնավիրուսի բռնկման հետ կապված, սակայն դրանք կորոնավիրուսից բացարձակ չեն պաշտպանում»,- ասել են ընկերության ներկայացուցիչները:

Որոշ ինտերնետ խանութներում դիմակների պակասի պատճառով գները բարձրացել են մինչեւ 70 եվրո: Իտալական դատախազությունն այդ կապակցությամբ հետաքննություն է սկսել: Մասնավորապես, խուզարկություններ են սկսվել Amazon-ի եւ eBay-ի իտալական ներկայացուցչություններում:

Իտալիայում Լոմբարդիայի հյուսիսային հատվածում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել էր փետրվարի 21-ին, դրանից հետո այն տարածվել են Վենետոյում, Պիեմոնտեում եւ Էմիլիա-Ռոմաիեում, որտեղ աճում է վարակվածներիի թիվը: Վերջին տվյալներով՝ Իտալիայում վարակվել է 650 մարդ, 17 տարեց մահացել է:   

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ