Ռուսաստանի լեռնային շրջանները, ներառյալ Կովկասը, Ալթայը և Սայանները, կանգնած են կործանարար հեղեղումների սպառնալիքի առջև, որոնք նման են Նեպալում վերջերս տեղի ունեցած աղետին։ Այս մասին հայտնել է Նովոսիբիրսկի պետական համալսարանի բնական գիտությունների ֆակուլտետի ընդհանուր կենսաբանության և էկոլոգիայի ամբիոնի վարիչ Միխայիլ Սերգեևը, փոխանցում են ԶԼՄ-ները։

«Գրեթե կասկած չկա, որ սա Հիմալայներում սառցադաշտի ծայրամասի փլուզման հետևանք է, իսկ դա մեծ հավանականությամբ վերջին տասնամյակների ընթացքում ջերմաստիճանների ընդհանուր բարձրացման արդյունք է։ Բազմաթիվ սառցադաշտեր ունեցող լեռնային շրջանները հակված են նման աղետների», — նշել է փորձագետը՝ մեկնաբանելով Նեպալում վերջերս տեղի ունեցած ողբերգությունը։

Սերգեևի խոսքով՝ տարերային աղետները կարող են հրահրվել ոչ միայն սառցադաշտերի հալմամբ, այլև երկրաշարժերով կամ երկարատև հորդառատ անձրևներով։