News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 10
Տեսնել լրահոսը

Հայաստանն ու Ադրբեջանը ներառվել են 10 երկրների թվում, որոնք 2019-ին ռազմական ծախսերի համար հատկացրել են ՀՆԱ-ի 4 տոկոսը: Ստոկհոլմում գործող «Խաղաղության հարցերի ուսումնասիրության միջազգային ինստիտուտի» (SIPRI) հրապարակած տարեկան զեկույցի համաձայն՝ 2019 թվականին Հայաստանը ռազմական ծախսերի համար ծախսել է ՀՆԱ-ի 4,9%-ը, իսկ Ադրբեջանը՝ 4%-ը:

Ցուցակում առաջնորդում է Օմանը, որը այդ ծախսերի համար ծախսել է ՀՆԱ 8,8%-ը՝ աշխարհում ամենաբարձր ցուցանիշը, Սաուդյան Արաբիան՝ 8%-ը, Քուվեյթը՝ 5,6%-ը, Իսրայելը՝ 5,3%-ը, Հորդանանը՝ 4,7%-ը, Լիբանանը՝ 4,2%-ը, Ալժիրը՝ 6%-ը, Պակիստանը՝ 4%-ը:

Անցած տարի ռազմական ծախսերի համար առավելագույն միջոցներ ծախսած երկրների հնգյակում են ԱՄՆ-ն, Չինաստանը, Հնդկաստանը, Ռուսաստանն ու Սաուդյան Արաբիան:  

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ