News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մարալիկի առողջության կենտրոնի տնօրեն, համաճարակաբան Անուշ Հովսեփյանը, որը վարակվել է եւ ապաքինվել կորոնավիրուսային հիվանդությունից, դեռ չի վերադառնա աշխատանքի: NEWS.am-ի հետ զրույցում նա պատմեց, որ դեռ 14 օր էլ պետք է մնա մեկուսացված, որից հետո էլ պարզ չէ, թե երբ կվերաբացվի առողջության կենտրոնը:

«Մեր անձնակազմից 19 հոգի էին վարակվել, որոնցից կարելի է ասել, որ մեկ քառորդն արդեն ապաքինվել է, դեռ շուտ է խոսել աշխատանքի վերադառնալու մասին, բայց մտածում ենք արդեն: Առողջության կենտրոնում աշխատում է միայն շտապօգնության ծառայությունը Արթիկի եւ Գյումրիի բժիշկների օգնությամբ»,-ասաց նա:

Անուշ Հովսեփյանի կարծիքով՝ կորոնավիրուսային հիվանդությամբ բոլորն են վարակվելու, միայն ժամկետների հարցն է այստեղ կարեւոր. «Բոլորն են վարակվելու, մեկը թեթեւ, մյուսը` ծանր, բայց բոլորս հանդիպելու ենք այդ վիրուսին: Բոլորս ենք հանդիպելու վարակին, ես արդեն հանդիպել եմ, բայց ինքն անխուսափելի մի բան է: Ճիշտ է՝ մենք անհատական պաշտպանական միջոցներ կիրառել ենք, բայց մի տեղ մի փոքր վրիպակ եւ վերջ, արդեն վարակված ես»:

Համաճարակաբանի լարծիքով` կորոնավիրուսով վարակվածության դեպքերը գնալով ավելի են շատանալու եւ դրան չի օգնելու նույնիսկ ջերմաստիճանի բարձրացումը:

Անուշ Հովսեփյանը նշեց, որ կարելի է վարակվածության թեթեւ դեպքերը տանը բուժել, բայց այստեղ էլ խնդիր է առաջանում, որ նրանք կվարակեն իրենց շրջակա միջավայրին. «Սա էլ կբերի նրան, որ բոլորը կվարակվեն, այսինքն` ազգովի կհիվանդանանք ու դուրս կգանք այս վիճակից, Աստված տա, որ գոնե երկարատեւ իմունիտետ ձեւավորվի հիվանդության դեմ, որ վարակված մարդիկ նորից չհիվանդանան»:

Անուշ Հովսեփյանը պատմեց իր մոտ հիվանդության ընթացքի մասին, եւ ասաց, որ իր մոտ հազ եւ փռշտոց չի եղել, ինքը եղել է շատ թույլ եւ անաշխատունակ։

Նշենք, որ Մարալիկ ԱԿ-ն փակվել էր դեռ շաբաթներ առաջ բուժանձնակազմի վարակվելու պատճառով, ԱԿ-ում վարակվել էր 19 բուժաշխատող:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ