News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Եթե ուզում են Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ հայ ժողովրդին նվեր անել, ուրեմն թող ազատեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց բանաստեղծ, հրապարակախոս Ռազմիկ Դավոյանը:

Նշենք, որ մայիսի 8-ին նշանակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով երկար սպասված դատական նիստը։ Այդ օրը պետք է քննվի նրա խափանման միջոցի փոփոխման միջնորդությունը։

«Բոլորին է հայտնի, որ Ռոբերտ Քոչարյանի դատավարության ընթացքում միտումնավոր շատ բան են արել։ Եթե ուզում են Շուշիի ազատագրման տոնի կապակցությամբ հայ ժողովրդին նվեր անել, ուրեմն թող ազատեն ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, դա կլինի աներեւակայելի հոյակապ որոշում, դա կլիներ մարդկություն, հայություն, արդարադատություն։ Բայց ի՞նչ իմանանք, անկանխատեսելի քայլերի են իրենք դիմում։ Հույս ունեմ, որ կազատեն»,- ասաց Ռազմիկ Դավոյանը։

Ռազմիկ Դավոյանի կարծիքով՝ դատավոր Աննա Դանիբեկյանին կարող է կաշկանդել այն հանգամանքը, որ նախորդ անգամ, երբ դատարանը որոշեց փոխել Քոչարյանի խափանման միջոցը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը արգելափակեց դատարանների մուտքերը, դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում։

«Եթե Դանիբեկյանը պատրաստ է Կառավարության ամբողջ հանցակազմը վերցնել իր վրա, ապա կարող է իրենց օգտին որոշում կայացնել ու միանալ այդ հանցախմբին։ Ենթադրություններ այս դեպքում անհնար է անել, որովհետեւ անկանխատեսելի ժամանակներում ենք ապրում։

Աներեւակայելի բաներ են կատարվել, եթե Աստված ինձ մի փոքր էլ կյանք տա եւ ես կարողանամ այդ բոլորը հանձնել ապագա սերունդներին, չեմ կարծում, թե իրենք կարող են հիացմունքի արժանանալ»,– ասաց նա։

Ռազմիկ Դավոյանը դատավոր Դանիբեկյանին կոչ արեց ընտրել արդարադատությունը։

«Որպես մտավորական իմ կոչն է Աննա Դանիբեկյանին. հարգելի տիկին, ուրիշների հանցանքն ինչո՞ւ եք ձեզ վրա վերցնում։ Մենք խիզախ հայ կանանց այնպիսի պատմություններ ունենք. Արցախի ազատագրման օրերին աչքովս եմ տեսել հրաշալի խիզախ կանանց։ Վերջիվերջո, դուք արադարության հետ պետք է չլինե՞ք։ Կոչս է՝ եղեք արդարության ու հայ ժողովրդի հետ։ Ձեզ ձեր մտավորականն է ասում»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռոբերտ Քոչարյանի և նրան փոխկապակցված 7 անձի գույքերի նկատմամբ կիրառվել է հայցի նախնական ապահովման միջոց
Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման...
 «Սիլվայի գործով» նիստը հետաձգվեց մինչեւ ապրիլի կեսը
Մարտի 7-ի նիստին առողջական պատճառներով բացակայում էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը․․․
«Սիլվայի գործով» դատավորը մերժեց թարգմանչին բացարկ հայտնելու միջնորդությունը
Հրապարակելով որոշումը՝ դատավորը անցավ նիստին եւ թարգմանչին առաջարկեց․․․
«Սիլվայի գործով» դատավորը քննում է թարգմանչին բացարկ հայտնելու մասին միջնորդությունը
Նիստին ներկայացվել էր անգլերենից այնպիսի սարսափելի որակի թարգմանություն, որ թարգմանիչ հրավիրելու․․․
«Սիլվայի գործով» նիստին երկրորդ տեխնիկական ընդմիջումը հայտարարվեց
Ալումյանը ժամանակ խնդրեց՝ բացարկի մասին որոշում կայացնելու համար․․․
«Սիլվայի գործով» նիստը սկսվեց տեխնիկական ընդմիջումով
Պատճառը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացակայությունն էր․․․
Ամենաշատ