News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Պաղեստինցիները կասեցրել են ԿՀՎ-ի հետ շփումները Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցության դադարեցման մասին հայտարարությունից հետո, հաղորդում է Reuters-ը:

Պաղեստինի ազատության կազմակերպության գլխավոր քարտուղար Սայեբ Էրեկատը հայտնել է, որ Վաշինգտոնը տեղեկացվել է այդ քայլի մասին այն բանից հետո, երբ Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը հայտարարել է, որ վարչակազմը խզում է Իսրայելի եւ ԱՄՆ-ի հետ համաձայնագիրը: Նրա խոսքով՝ ԿՀՎ-ի հետ շփումները կասեցվել են նախագահի հայտարարությունից հետո:

«ԱՄՆ-ի հետ անվտանգության ոլորտում համագործակցություն այլեւս չկա: Իսրայելի հետ նույնպես: Մենք կպահպանենք հասարակական կարգը մեր ուժերով»,-ասել է Էրեկատը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ