News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) ընկերությանը թույլ է տվել Starship տիեզերագնացի սուբօրբիտալ թռիչքները, որոնց իրագործման շուրջ աշխատում են Տեխասում ինժեներները եւ որը պետք է դառնա SpaceX-ի ամենածավալուն նախագիծը, գրում է HighTech+-ը՝ հղում անելով TechCrunch-ին:

FAA-ն պաշտոնապես թույլատրել է SpaceX-ին կատարել թռիչքներ, որոնց արդյունքում այժմ Starship նախատիպն իրավունք ունի թռիչք կատարել Բոկա-Չիկա մեկնարկային հրապարակից եւ վայրէջք կատարել հակառակ ուղղությամբ: Թռիչքների բարձրությունը փաստացի սահմանափակ չէ, արտոնագիրը ծածկում է SpaceX-ի բոլոր պահանջմունքները Starship փորձարարական ծրագրի շրջանակում:

Իրականում, ընկերությունն արդեն իրագործել է մեկ թռիչքային փորձարկում ավելի վաղ, սակայն Starhopper-ի միջոցով, որը Starship-ի ավելի փոքր եւ պարզեցված կրկնօրինակն է: Դրա օգնությամբ են փորձարկվել Raptor շարժչի հնարավորությունները, որը պլանավորում են տեղադրել Starship-ի վրա:

SpaceX-ը կառուցել է 50 մետր բարձրություն ունեցող տիեզերանավերի մի քանի նախատիպեր, սակայն դրանցից ոչ մեկը թռիչք չի կատարել. նախ պետք էր իրականացնել հրդեհային եւ կրիոգենիկ փորձարկումներ, եւ երեք նախատիպն էլ կործանվել էին դրանց ընթացքում: Շարժչի հրդեհակայունության հարցում վերջին ստատիկ փորձարկումն անցկացվել էր Բոկա-Չիկայում FAA-ի կողմից թույլտվություն ստանալու օրը:

Առաջիկա ծրագրերից մինչեւ 150 մետր բարձրության վրա փոքր թռիչք կատարելն է: Եթե փորձարկումը հաջողվի, նախատիպի հաջորդ տարբերակում կտեղադրեն ավելի շատ Raptor շարժիչներ եւ ավելի մեծ բարձրությամբ թռիչք կիրականացնեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ