News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Արցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության խնջույքին մասնակցած արցախցի բոլոր հրավիրյալները թեստավորվել են, բոլորի թեստի պատասխանը բացասական է եղել։ Այս մասին այսօր՝ հունիսի 1–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Արդեն 2–3 անգամ, տարբեր ժամանակային կտրվածքներով մասնակիցները թեստավորվել են, իհարկե նույն մարդը 2 կամ 3 անգամ չի թեստավորել, այլ տարբեր օրերի՝ տարբեր խմբեր են թեստավորվել եւ բարեբախտաբար, որեւէ խնդիր չունենք։ Մտահոգություն կար նախագահի Սարդարապատ գալու հետ կապված, սակայն այսօր ե՛ւ նրա թեստի պատասխանը ե՛ւ միջոցառմանը մասնակցած մյուս մասնակիցների թեստերի պատասխանները բացասական են եղել»։

Հիշեցնենք, որ այսօր հատնի դարձավ նաեւ ԱՀ նախագահ Հարությունյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը, որը նույնպես բացասական էր:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ