News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր երեկոյան սկսել է իր էջում հրապարակել տարբեր մասսայական միջոցառումներից եւ քաղաքացիների կուտակումներից լուսանկարներ, որտեղ խախտված են պարետի կողմից սահմանված հակահամաճարակային կանոնները։ Քիչ առաջ վարչապետը ֆեյսբուքյան իր էջում կիսվել էր քաղաքացիներից մեկի տան բակից արված ուղիղ միացումով, որտեղ ընտանեկան փոքր միջոցառում է, որի մասնակիցները նստած են սեղանի շուրջ, նաեւ պարում են։

«Կարծես թե ուղիղ եթեր է»,- գրել էր վարչապետը։

Նշենք, որ մեկնաբանություններից դատելով՝ վարչապետի այս քայլը ոչ միանշանակ է ընդունվել օգտատերերի կողմից։ Օգտատերերի մի մասը նշել էր, որ սա վարչապետին հարիր քայլ չէ եւ կասկածի տակ էր դրել բանից անտեղյակ քաղաքացիների խնջույքն իր էջում ուղիղ եթերով ցուցադրելու նպատակահարմարությունը։

Նշենք, որ բազմաթիվ օգտատերերի սկզբնաղբյուր էջում մեկնաբանություններ էին արել՝ զգուշացնելով խնջույքի մասնակիցներին, որ իրենք վարչապետի ֆեյսբուքյան էջում այս պահին ուղիղ եթերում են։

Ինչեւէ մի քան րոպե եթերը հեռարձակելուց հետո վարչապետն այդ գրառումն ու ուղիղ եթերը հեռացրեց ֆեյսբուքյան իր էջից։

Ավելի ուշ վարչապետն էջից հեռացրեց նաեւ եւս մի քանի նմանատիպ ուղիղ միացումներ՝ տարբեր վայրերից։

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրահանձնաժողովի ղեկավարը և Pfizer-ի գործադիր տնօրենը ներգրավված են պատվաստանյութի հետաքննվող գործում
Ավելի ուշ նրան են միացել Հունգարիայի և Լեհաստանի կառավարությունները...
Բրազիլիայի նախագահին մեղադրում են կորոնավիրուսի դեմ պատվաստվելու հարցում թույլ տված խարդախությունների համար
Նա հաստատել է, որ չի պատվաստվել․․․
Ադրբեջանում հերթական անգամ երկարացվել է հատուկ կարանտինային ռեժիմը
Ադրբեջանում երկարացվել է կարանտինը...
COVID-19-ի ժամանակ կիրառված սահմանափակումների հետևանքով տնտեսական զարգացումը կարող է 40 տարով դանդաղել աշխարհում
Կարող են գնաճային ռիսկեր դիտվել․․․
Հավատացյալներն ավելի լավ են վերապրել կորոնավիրուսային համաճարակը․ հետազոտություն
Covid-19-ի բացասական հետևանքներից մեկը եղել է հոգեկան առողջությանը հասցված…
Չինացի գիտնականները հայտնաբերել են COVID-19-ը ԱՀԿ-ին տեղեկացնելուց երկու շաբաթ առաջ. WSJ
Չինացի հետազոտողները հայտնաբերել են SARS-CoV-2 վիրուսի գրեթե ամբողջ կառուցվածքը...
Ամենաշատ