News
Լրահոս
News
Ուրբաթ
Դեկտեմբեր 02
USD
395.53
EUR
393.43
RUB
6.42
Տեսնել լրահոսը

NEWS.am-ը շարունակում է ներկայացնել հրապարակումների շարք՝ նվիրված ադրբեջանցի ժողովրդի ձեւավորմանը, ադրբեջանական պետության քաղաքականությանը, պահանջատիրություններին եւ կեղծիքներին: «Ադրբեջանական ժողովրդի ձեւավորումը (թաթարացումից մինչեւ ադրբեջանացում)» հոդվածի հեղինակը Արցախի նախագահի խորհրդական, պատմական գիտությունների դոկտոր Դավիթ Բաբայանն է: Մաս վեցերորդ:

XX դարի սկզբին Բաքվում ձեւավորվեցին քաղաքական հոսանքներ եւ ուժեր, որոնք քարոզում էին Ռուսաստանի կազմից դուրսբերում՝ միախառնված պանթյուրքիզմի եւ պանիսլամիզմի գաղափարների հետ: Նման առաջին կազմակերպությունն էր 1905 թվականի վերջին ձեւավորված «Հեյրաթ» սոցիալ-ֆեդերալիստների կուսակցությունը, որը կողմ էր Ռուսաստանից Կովկասի առանձնացմանը:

Սակայն ամենահայտնի կուսակցութունն էր «Մուսավաթը», որը հիմնվել է 1911 թվականին: Կուսակցության ձեռնարկած առաջին քաղաքական ակտերից մեկը դարձավ 1912 թվականին թողարկված թռուցիկը ՝ կապված Առաջին Բալկանյան պատերազմի հետ եւ տպագրված Ստամբուլում «Սաբիլ-ուր-Ռեշադ» ամսագրում: Թռուցիկում ասվում էր, որ մինչ այժմ մուսուլմաական աշխարհը, որի սիրտն է համարվում Օսմանյան խալիֆաթը, ենթարկվում է սարսափելի հալածանքների եւ ստորացումների հրեական պետությունների կողմից: Ապա ասվում է. «Դավանակիցնե՛ր: Մեր միակ հույսն ու փրկության ուղին Թուրքիայի անկախությունն է: Այդ բոլոր գործերի կազմակերպիչը իսլամի եւ ամբողջ մարդկության թշնամին է, հայտնի որպես հյուսիսային արջ՝ բռնակալ ռուսական պետությունը»:

1913-ին Ստամբուլից Կովկաս տեղափոխվեցին 60 սպաներ, որոնց նպատակն էր լայնամասշտաբ քարոզչական աշխատանքներ տանել Ռուսաստանի դեմ մուսուլմանների ըմբոստության դեպքում:

Ինչպես պնդում էր կուսակցության առաջնորդ Մամեդ Էմին Ռասուլզադեն. «Գերմանականի նման թուրանյան պետության ձեւավորումը իդեալական է, որի ձեռքբերմամբ թյուրքական ռասան իր փառքի գագաթնակետին կլիներ եւ դրանում թաքնված պոտենցիալ ուժերը բացարձակ նոր, մշակութային արժեքներ կտային»:

Ակնհայտ է, որ լինելով պանթյուքիստների ճանապարհին գլխավոր խոչընդոտը՝ Ռուսական կայսրությունը կարեւոր քայլեր էր ձեռնարկում այդ սպառնալիքների դեմ պայքարում: Այդ համատեքստում հատկապես խոցելի էին կայսրության ծայրամասերը, որոնց բնակչության մոտ, մի շարք հետազոտողների խոսքով, նկատվում է այսպես կոչված երկակի լոյալության ֆենոմեն:

Ամենավտանգավոր օրինակներից մեկը կարելի է անվանել Պուգաչովի ապստամբությանը (1773-1775 թթ.) ռուս մուսուլմանների ակտիվ մասնակցությունը: XX դարի սկզբին Անդրկովկասում պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի քարոզչությանն ակտիվորեն օգնեց Գերմանիան իր հետախուզության, ինչպես նաեւ դիվանագիտական առաքելությունների, գերմանական ընկերությունների եւ նույնիսկ տուրիստական գործակալությունների, հրատարակչությունների եւ լյութերանյան հոգեւորականության միջոցով:

Մուսուլմաններին հակառուսական տրամադրություններ էին ներարկում նաեւ այլ արեւմտյան երկրներ: Ինչպես գրել է պանթյուրքիզմի խոշոր ներկայացուցիչ Իսմայիլ-բեյ Գասպրինսկին. «Մուսուլմանները, որոնք կրթություն են ստանում Արեւմուտքում, սխալ պատկերացում ունեն Ռուսաստանի եւ նրա ժողովրդի մասին: Արաբները, թուրքերը, պարսիկները, Հնդկաստանի մուսուլմանները՝ իմանալով Ռուսաստանի մասին անգլիական, գերմանական, ֆրանսիական աղբյուրներից, հեշտորեն հավատում էին արեւմտյան ընկերներին»: Պանթյուրքիստները պնդում էին, որ «ատելությունն ուժի օգտակար աղբյուր է ազգի համար, իսկ վրեժը՝ այդ ուժի շարժիչը… Մեծ գործեր է արարում միայն ատող եւ վրեժխնդիր լինող ազգը»:

Պանիսլամիստական կրքեր բռնկվեցին նաեւ:

Բնականաբար, Ռուսական կայսրությունը պատասխան քայլեր էր ձեռնարկում պանիսլամիզմի եւ պանթյուրքիզմի դեմ:

Մեխանիզմներից մեկը Ռուսական կայսրությունում պետականաշինության քաղաքական-աշխարհայացքային հիմքն էր: Ընդ որում, մուսուլմանների եւ թյուրքերի հանդեպ ռուսների վերաբերունքը բավական հանդուրժող էր եւ նույնիսկ ջերմ: Այդ մասին ժամանակին գրել է նույն Իսմայիլ-բեյ Գասպրինսկին. «Մուսուլմանական ժողովուրդների համար ռուսական մշակույթն ավելի մոտ է, քան արեւմտյանը: Ռուս ժողովրդի տնտեսական եւ արդյունաբերական ուժը քիչ վտանգավոր է, քան արեւմտյանը: Մուսուլմանն ու ռուսը կարող են միասին ապրել կամ աշխատել, առեւտուր անել: Ոչ մի տեղ Արեւելքի որդին այդքան հեշտությամբ չի հարմարվում, ինչպես Ռուսաստանում»:

Սակայն Ռուսական կայսրության կողմից ձեռնարկվող միջոցները չէին սահմանափակվում: Զուգահեռաբար անցկացվում էին դասական միջոցներ: Կարեւոր ուղղություններից էր վարչական-տարածքային քաղաքականությունը, ինչպես նաեւ նոր էթնոսների ձեւավորումը, մասնավորապես՝ կովկասյան թաթարների ձեւավորումը:    

Ինչպես 1905-ին գրել է «Նոր կյանք» բալշեւիկյան թերթը. «Պանիսլամիզմը պետք է վնասազերծվի: Դա կանի սոցիալ-դեմոկրատիան՝ մերկացնելով պանիսլամիզմը: Իսկ մեկ այլ բոլշեւիկյան թերթ 1907-ին գրել է. «Նավթային գործի աշխատանքային բանակը  հավասարը չունի իր բազմազգ կազմով: Բաքուն համաշխարհային պրոլետարիատի ցուցադրություն է»:

Կայսրությանը հաջողվում էր վերահսկել Անդրկովկասի իրավիճակը, չեզոքացնել սպառնալիքներ ու խնդիրներ, սակայն իրավիճակը կտրուկ եւ անդառնալիորեն փոխեց Առաջին համաշխարհային պատերազմը:      

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ