ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հոկտեմբերի 5-ին, կազմել է 488.59 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազել է 0.01 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։

Եվրոյի փոխարժեքը կազմել է 574.39 դրամ (աճել է 1.85 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 632.77  դրամ (աճել է 1.65 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.24 դրամ (աճել է 0.02 դրամով):

Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.

արծաթ՝ 374.88 դրամ, ոսկի՝ 29,894.12 դրամ, պլատին՝ 13,996.3 դրամ: