ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 7-ին, կազմել է 490.17 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.03 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 576.34 դրամ (նվազել է 0.95 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 631.39 դրամ (նվազել է 4.42 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 6.26 դրամ (աճել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 382.95 դրամ, ոսկին՝ 30,153.9 դրամ, պլատինը՝ 13,836.69 դրամ: